Հա

Այլ

11/03/2019 - 09:00

Գիտնականները պատմել են կենդանիների մօտ տատիկների դերի մասին

Մարդկանց հասարակութիւնում տատիկները կարեւոր դեր ունեն. յաճախ հէնց նրանք են զբաղւում երիտասարդ սերնդի դաստիարակութեամբ եւ այլ սոցիալական հարցերով: Սակայն կա՞յ արդեօք նման մօտեցում կենդանիների շրջանում: 

«alikonline.ir» - Մարդկանց հասարակութիւնում տատիկները կարեւոր դեր ունեն. յաճախ հէնց նրանք են զբաղւում երիտասարդ սերնդի դաստիարակութեամբ եւ այլ սոցիալական հարցերով: Սակայն կա՞յ արդեօք նման մօտեցում կենդանիների շրջանում: «LiveScience»-ը ներկայացնում է կանադացի հետազօտող Էնն Ինիս Դագի գրքում նկարագրւած փաստերը: Ըստ «News.am»-ի՝ գրում է «Moya-planeta.ru»-ն:

Նախ, ոչ բոլոր կենդանիներն ունեն տատիկներ. երբեմն կեանքի կարճ տեւողութեան պատճառով միասին ապրում է միայն երկու սերունդ: Սակայն եթէ տատիկները կան, նրանք կատարում են կարեւոր սոցիալական գործառոյթներ:

Օրինակ՝ կապիկների մօտ տատիկները եւ պապիկները պաշտպանում են սերունդը գիշատիչներից եւ մարդկանցից, ինչպէս նաեւ «բուժում» են փոքրիկներին: Կետադելփին տատիկները գլխաւորում են իրենց խումբը, ինչն օգնում է նրանց գոյատեւել. տարեց կենդանիներն աւելի լաւ են յիշում բաւարար սննդով անվտանգ վայրերը: Իսկ փղերի հասարակութիւնում մայրիշխանութիւն է՝ խումբը սովորաբար գլխաւորում են աւագ էգերը, որոնք կարող են ապրել մինչեւ 80 տարեկան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։