Հա

Այլ

13/03/2019 - 08:00

«Airbus»-ն օդային տաքսու նախատիպ է ներկայացրել

Եւրոպական «Airbus» աւիաշինարարական ընկերութիւնը ներկայացրել է ուղղահայաց վերելք և վայրէջք իրականացնող «CityAirbus» բազմատեղանոց ինքնակառավարւող էլեկտրական սարքի նախատիպը:

«alikonline.ir» - Եւրոպական «Airbus» աւիաշինարարական ընկերութիւնը ներկայացրել է ուղղահայաց վերելք և վայրէջք իրականացնող «CityAirbus» բազմատեղանոց ինքնակառավարւող էլեկտրական սարքի նախատիպը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Interfax.ru»-ն, ընկերութիւնից նշել են, որ այն, ինչպէս ակնկալւում է, օգտագործւելու է որպէս օդային քաղաքային տրանսպորտային միջոց:

Օդային տաքսին մեծ անօդաչու կամ ուղղաթիռ է յիշեցնում: Այն համալրւած է 4 նստատեղով, աշխատում է էլեկտրաքարշակ համակարգով եւ ունակ է թռիչքներ իրականացնել առանց օդաչուի՝ ամբողջովին աւտոմատ ռեժիմում: «CityAirbus»-ը կարող է օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել ուղղահայեաց դիրքով, ինչի շնորհիւ այն կայանւելու համար մեծ տարածք չի զբաղեցնում:

Ինգոլշտատդում կայացած շնորհանդէսին ներկայ է եղել Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյէրը, որը յայտնել է, որ իր գերատեսչութիւնը մտադիր է առաջիկայում իրաւական հիմք մշակել օդային տաքսին հասարակական տրանսպորտի համակարգում օգտագործելու համար:

Որոշ փորձագէտների գնահատմամբ՝ թռչող տաքսիները խոշոր քաղաքներում կարող են իրականութիւն դառնալ արդէն 2025-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։