Հա

Այլ

13/03/2019 - 08:25

«Ճայի թեւեր». «Mercedes-Benz»-ը ցոյց է տւել, թէ ինչպիսի տեսք ունի 60 տարի աւտոտնակում մնացած լեգենդար մեքենան

Դասական «Mercedes-Benz» մոդելների կալիֆորնիական կենտրոնը հանրութեանը ցուցադրել է «Mercedes-Benz 300SL Gullwing» լեգենդար մակնիշի 43-րդ օրինակը՝ «ճայի թեւեր» յիշեցնող ուղղահայեաց բացւող դռներով:

«alikonline.ir» - Դասական «Mercedes-Benz» մոդելների կալիֆորնիական կենտրոնը հանրութեանը ցուցադրել է «Mercedes-Benz 300SL Gullwing» լեգենդար մակնիշի 43-րդ օրինակը՝ «ճայի թեւեր» յիշեցնող ուղղահայեաց բացւող դռներով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Motor.ru»-ն, պահպանւել են աւելի քան 60 տարի աւտոտնակում կանգնած մնացած մեքենայի թափքը, արտաքինի եւ ինտերիերի յարդարանքը եւ նոյնիսկ անւադողերը: Մեքենան մտադիր էին վերանորոգել 1950-ականներին: Այդ իսկ պատճառով մաքրել էին սկզբնական ներկը, բայց այդպէս էլ կրկին չեն ներկել:

2018-ին «Mercedes-Benz»-ը մեքենան սեփականատիրոջից գնել է մօտ մէկ մլն. դոլարով: Նշւում է, որ մեքենայի բոլոր մասերը բնօրինակներն են: Պահպանւել է նաեւ փոխանցման տուփի՝ սագի պարանոցի տեսքով լծակը, որով համալրւել էր առաջին 50 օրինակը: Մեքենայի վազքը կազմել է 57.000 կմ.:

Սպորտային մեքենան մտադիր են մի քանի շաբաթից վաճառքի հանել Գերմանիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։