Հա

Այլ

17/03/2019 - 08:05

Քենիայում մահացել է մինչեւ գետին հասնող ժանիքներով «փղերի թագուհին»

Քենիայում մահացել է «F-MU1» անունով էգ փիղը, որի ժանիքները հասնում էին գետնին:

«alikonline.ir» - Քենիայում մահացել է «F-MU1» անունով էգ փիղը, որի ժանիքները հասնում էին գետնին: Ըստ «News.am»-ի՝ յայտնում է «BBC»-ն։

Ցաւոյի այգում ապրող փիղը 60 տարեկան էր, նա ծերութիւնից է մահացել։ Նրա ժանիքներն այնքան երկար էին, որ գետնին հետք էին թողնում։

Յայտնում են, որ նման ժանիքներով փղեր շատ քիչ են մնացել՝ ընդամենը 30 հատ, եւ նրանք բոլորը որսագողերի պոտենցիալ զոհեր են։

Յարակից լուրեր

  • Հազւագիւտ վարդագոյն փղիկի են ներկայացրել տեսանիւթով
    Հազւագիւտ վարդագոյն փղիկի են ներկայացրել տեսանիւթով

    Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում (ՀԱՀ) նկատել են վարդագոյն ալբինոս-փղիկի:

    Քրիւգէրի ազգային բնայգում նկարահանւած կադրերում արտասովոր գոյնի ձագը ջրամբարում խաղում է այլ փղերի հետ:

  • Դուբլինի կենդանաբանական այգին մրցոյթ է յայտարարել նորածին փղի անւան համար
    Դուբլինի կենդանաբանական այգին մրցոյթ է յայտարարել նորածին փղի անւան համար

    Դուբլինի գազանանոցի նոր բնակիչը կշռում է 130 կգ., իսկ հասակը՝ 1 մետր: Կենդանաբանական այգու ղեկավարութիւնը իր պաշտօնական կայքում մրցոյթ է յայտարարել նորածին փղի անւան համար: Միակ պայմանն է այն, որ անունը պէտք է ցոյց տայ կենդանաբանական այգու նոր բնակչի ասիական ծագումը:

  • Քենիայում յայտնաբերւել են մարդու նախնիների աշխատանքի ամենահին գործիքները
    Քենիայում յայտնաբերւել են մարդու նախնիների աշխատանքի ամենահին գործիքները

    Քենիայի հիւսիսում աշխատող հնագէտները պնդում են, որ յայտնաբերել են աշխատանքի քարէ գործիքներ, որոնց տարիքը հասնում է 3 միլիոն 300 հազարի,- հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «Nature» հանդէսին:
    Սրածայր եզրերով քարերը եւ գլաքարերը, որոնք, հաւանաբար, օգտագործւել են որպէս զնդաններ, 700 հազար տարով աւելի հին են մարդու աշխատանքի՝ մինչ օրս յայտնի ցանկացած գործիքներից:

  • Քենիայի կրօնական համայնքների ներկայացուցիչների այցը՝ ազգային առաջնորդարան
    Քենիայի կրօնական համայնքների ներկայացուցիչների այցը՝ ազգային առաջնորդարան

    Սրբազան Հայրը բարիգալստեան խօսք ուղղեց պատւիրակութեանը, որից յետոյ ներկաները հարցեր ուղղեցին Սրբազան Հօրը՝ իրանահայ համայնքի եկեղեցական-հոգեւոր կեանքի մասին: Թեմակալ առաջնորդը ակնարկելով հայ եկեղեցական կառոյցին՝ բացատրեց, թէ Հայոց Եկեղեցին ազգային բնոյթ ունի, եւ քրիստոնեայ անունը սերտօրէն շաղախւած է հայ անւան հետ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։