Հա

Այլ

18/03/2019 - 09:20

Գիտնականները բացատրել են, թէ ինչու է սուրճն օրւայ տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում

Գիտնականները պատմել են սուրճի առանձնայատկութիւնների մասին եւ նշել, թէ ինչու է այս ընպելիքն օրւայ տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում օրգանիզմի վրայ: Նրանց խօսքով՝ սա կապւած է կորտիզոլ հորմոնի հետ:

«alikonline.ir» - Գիտնականները պատմել են սուրճի առանձնայատկութիւնների մասին եւ նշել, թէ ինչու է այս ընպելիքն օրւայ տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում օրգանիզմի վրայ: Նրանց խօսքով՝ սա կապւած է կորտիզոլ հորմոնի հետ: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Actualnews.org»-ը:

Մասնագէտներն անց են կացրել հետազօտութիւններ եւ պարզել, թէ ինչու են պարբերաբար սուրճ օգտագործող մարդիկ օրւայ ընթացքում տարբեր զգացողութիւններ ստանում այս ըմպելիքից: Շատերի խօսքով՝ նոյն կերպ պատրաստւած սուրճն օրւայ ընթացքում կարծես կորցնում է իր յատկութիւնները, սակայն որոշ ժամանակ անց կրկին սկսում է ազդել, եւ գիտնականները վստահ են, որ սա պայմանաւուած է կորտիզոլ հորմոնի ու կոֆէինի փոխազդեցութեամբ:

Այս հորմոնը պատասխանատու է մարդկային օրգանիզմում ներքին կենսաբանական ժամերի կարգաւորման համար: Դրա շնորհիւ մարդը կարճ ժամանակահատւածում ազատւում է քնկոտութիւնից եւ կարգաւորում է օրւայ ռիթմը: Այն առաւել ակտիւ է արթնանալուց յետոյ որոշակի ժամանակահատւածում, եւ սուրճ օգտագործելիս մարդիկ նպաստում են օրգանիզմի «ընտելացմանը»: Արդիւնքում կորտիզոլի ֆոնին օրգանիզմի ռէակցիան կոֆէինին այդքան վառ չի լինում:

Սուրճից աւելի շատ օգուտ ստանալու համար մասնագէտները խորհուրդ են տալիս խմել այն ոչ շատ վաղ առաւօտեան, օրինակ՝ 9:30-11:30-ն ընկած ժամանակահատւածում, իսկ ճաշից յետոյ ժամը 13:30-17:00-ը ընկած ժամանակահատւածում: Այս գրաֆիկին հետեւելը կօգնի ոչ միայն առոյգ մնալ, այլեւ կը նպաստի կոֆէինի ճիշտ իւրացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։