Հա

Այլ

06/04/2019 - 08:20

Ֆրանսիայում աճուրդի են դրել Նապոլէոնի գահը

Ֆրանսիայում աճուրդի է դրւել Նապոլէոնի գահը: Աճուրդը տեղի կունենայ ապրիլի 7-ին Ֆոնտենբլոյում՝ Ֆրանսիայի միապետների պատմական նստավայրում, որտեղ 1814 թւականի գարնանը գահից հրաժարւած կայսրը հրաժեշտ տւեց իր գւարդիային:

«alikonline.ir» - Ֆրանսիայում աճուրդի է դրւել Նապոլէոնի գահը: Աճուրդը տեղի կունենայ ապրիլի 7-ին Ֆոնտենբլոյում՝ Ֆրանսիայի միապետների պատմական նստավայրում, որտեղ 1814 թւականի գարնանը գահից հրաժարւած կայսրը հրաժեշտ տւեց իր գւարդիային: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մինչ այժմ համարւում էր, թէ Նապոլէոնը հինգ գահ է ունեցել: Դրանցից մէկը գտնւում էր Տիւիլրիի պալատում, միւսը՝ Սեն Կլու դղեակում, երրորդը՝ Սենատում, որտեղ այն մնացել է մինչ օրս, չորրորդն Օրէնսդիր կորպուսում (այժմ - Ազգային ժողով), հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում: Կայսերական վեցերորդ բազկաթոռի սկզբնական գինն 80 հազար եւրօ է: Լոտի պատմութիւնը փաստաթղթերով հիմնաւորւած է: 19-րդ դարի վերջին ամերիկացի բարեգործ Մայքլ Հենրի դէ Եանգը Նապոլէոնի այդ գահը նւիրել է Սան Ֆրանցիսկոյի Կերպարւեստի թանգարանին: Աւելի վաղ «Drouot» աճուրդային տունը յայտնել է, որ երեք սիրային նամակներ, որոնք Նապոլէոն Բոնապարտն ուղարկել է իր կնոջը՝ Ժոզեֆինային, Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառւել են 510 հազար եւրոյով: Ամենաթանկը դարձել է այն նամակը, որն ապագայ կայսրը գրել է 1796 թւականին իր իտալական ռազմարշաւի ժամանակ: Աճուրդի մասնակիցներնից մէկն այն ձեռք է բերել 221 հազար եւրոյով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։