Հա

Այլ

08/04/2019 - 08:20

Գերնսիում Գերմանական օկուպացիայի թանգարանում առաջին անգամ կը ցուցադրեն նացիստներից թաքցրած աւտոմեքենան

Գերնսիում Գերմանական օկուպացիայի թանգարանում առաջին անգամ կը ցուցադրեն այն պատմական աւտոմեքենան, որը 1940-ական թւականներին նրա սեփականատէրը բազմիցս թաքցրել է նացիստներից:

«alikonline.ir» - Գերնսիում Գերմանական օկուպացիայի թանգարանում առաջին անգամ կը ցուցադրեն այն պատմական աւտոմեքենան, որը 1940-ական թւականներին նրա սեփականատէրը բազմիցս թաքցրել է նացիստներից: Ըստ «News.am»-ի՝ յայտնում է «Fox News»-ը՝ վկայակոչելով «SWNS»-ին:

Նշւում է, որ 1926 թ․ «Trojan Tourer» ապրանքանիշի աւտոմեքենան պատկանել է ոմն հարուստ այրու՝ Հելեն Գեկոնին, որը ապրում էր Նորմանդական կղզիներում։ Նացիստները բազմիցս փորձել են կնոջից խլել աւտոմեքենան։

Հաղորդւում է, որ հէնց այդ ժամանակաշրջանում գերմանացիները տեղակայւել են կղզիների վրայ եւ խլել բոլորի փոխադրամիջոցները՝ դրանք ուղարկելով Ֆրանսիա։

Որպէսզի աւտոմեքենան զաւթիչներին չհասնի, կինն իր այգեպանին կարգադրել է այն պահել Գերնսիում իր խաղողի այգու տարածքում գտնւող շէնքում։ Նացիստներին յայտնի էր, որ կինը աւտոմեքենայ ունի, սակայն, նրա տանը խուզարկութիւն կատարելով, ոչինչ չէին գտել։

Այժմ աւտոմեքենան գործի չի դրւում եւ կը ցուցադրւի կղզու Գերմանական օկուպացիայի թանգարանում։

Մասնագէտները յոյս ունեն մինչեւ յաջորդ տարւայ մայիսի 9-ը՝ կղզու ազատագրման 75-ամեակի առթիւ կարգի բերել այն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։