Հա

Այլ

10/04/2019 - 11:10

Իտալացի գիտնականներն ապացուցել են, որ Դա Վինչին ամբիդեկստր է եղել

Ֆլորենցիայում Ուֆիցիի պատկերասրահին կից ռեստաւրացիայի ինստիտուտի մասնագէտներն ապացոյցներ են գտել այն պնդման վերաբերեալ, որ Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկը՝ Լէոնարդօ դա Վինչին, ամբիդեկստր է եղել, այսինքն՝ հաւասարապէս կարողացել է աշխատել եւ՛ աջ, եւ՛ ձախ ձեռքով:

«alikonline.ir» - Ֆլորենցիայում Ուֆիցիի պատկերասրահին կից ռեստաւրացիայի ինստիտուտի մասնագէտներն ապացոյցներ են գտել այն պնդման վերաբերեալ, որ Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկը՝ Լէոնարդօ դա Վինչին, ամբիդեկստր է եղել, այսինքն՝ հաւասարապէս կարողացել է աշխատել եւ՛ աջ, եւ՛ ձախ ձեռքով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Ria.ru»-ն, նախքան այս եզրահանգմանը գալը մասնագէտները շաբաթներ շարունակ ուսումնասիրել են իտալացի վարպետի առաջին աշխատանքներից մէկը համարւող բնապատկերը, որում պատկերւած են Առնօ գետի ափը, Մոնտելուպօ դղեակը:

Բնապատկերի վրայ նշւած է 1473 թ. օգոստոսի 5, ինչը նշանակում է, որ այն ստեղծելու պահին «Մոնա Լիզա»-ի եւ «Խորհրդաւոր ընթրիք»-ի ապագայ հեղինակն ընդամենը 21 տարեկան է եղել:

Մասնագէտներն իրականացրել են բնապատկերի, ինչպէս նաեւ դրա հակառակ կողմում նկարւած պատկերի խոր գիտական եւ տեխնոլոգիական վերլուծութիւն:

Ուֆիցիի պատկերասրահի տնօրէն Էյկէ Շմիդտն այս բացայայտումը «Լէոնարդոյի արւեստի ուսումնասիրման ոլորտում իսկական յեղափոխութիւն է անւանել»:

Ըստ Շմիդտի՝ մասնագէտները շատ բան են բացայայտել նրա տեխնիկայի, սովորութիւնների, գրելու կարողութիւնների, ինչպէս նաեւ նրա վերաբերեալ, թէ նկարիչն ինչպէս է «կառուցել բնապատկերը»:

Ուշագրաւ յայտնագործութիւնն արւել է Դա Վինչի մահւան 500-րդ տարելիցի նախաշեմին: Իտալացի հանճարի մահւան տարելիցին նւիրւած միջոցառումները մեկնարկելու են մայիսին՝ ամբողջ Եւրոպայով մէկ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։