Հա

Այլ

14/04/2019 - 09:50

Մելքոնեան. «Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ հանդիպում նւիրւած Հիւսիս-հարաւ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնութեան

Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական յանձնաժողովի ապրիլի 5-ի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերութեան հետ հնգամեայ համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամէն տարի թարմացւող պայմանագրի փոխարէն:

«alikonline.ir» - Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական յանձնաժողովի ապրիլի 5-ի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերութեան հետ հնգամեայ համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամէն տարի թարմացւող պայմանագրի փոխարէն: Գրում է «Հայկական ժամանակ» -ը:

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ռուսական կողմին կնքել համաձայնագիր՝ Հայաստան մատակարարւող գազի գնի ձեւաւորման կարգի վերաբերեալ, որը հնարաւորութիւն կը տայ մեզ ունենալ որոշակիութիւն եւ նաեւ վարել կանխատեսելի սակագնային քաղաքականութիւն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութեան արտաքին կապերի վարչութեան պետ Տիգրան Մելքոնեանը:

Հարցին՝ արդեօ՞ք սա իրենից ենթադրում է, որ առաջիկայ 5 տարիներին գնային փոփոխութիւն չի լինի, Մելքոնեանը պատասխանեց. «Այս պահին թերեւս զերծ կը մնամ աւելի յստակեցնել, բայց մեր քայլերը եւ աշխատանքները ուղղւած են դրան, որպէսզի մենք ունենանք կայուն եւ վստահելի մեխանիզմներ՝ գազի գնի վերաբերեալ:

Մեր հարցին՝ նիստի ժամանակ եղե՞լ են քննարկումներ առաջիկայ տարիներին գազի գնի հնարավոր փոփոխութիւնների մասով, Մելքոնեանը պատասխանեց. «Նիստի ժամանակ ոչ, բայց առհասարակ քննարկումները, հանդիպումները, բանակցութիւնները կրում են շարունակական բնոյթ եւ մեր նշած հնգամեայ ժամկէտով համաձայնագիրը նաեւ կը լուծի այդ հարցը՝ տարւայ կտրւածքով»:

Ինչպէ՞ս է արձագանգել «Գազպրոմ»-ը Հայաստանի առաջարկին, Մելքոնեանը պատասխանեց. «Հաշւի առնելով միջկառավարական յանձնաժողովի նիստերի ձեւաչափը, նիստի արդիւնքներով ստորագրւող արձանագրութիւնում ամրագրւում են յանձնարարականներ 2 կողմերին եւ կողմերը նիստի աւարտից յետոյ հետամուտ են լինում դրա կատարմանը»:

Հարցին, թէ ի՞նչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին, Մելքոնեանը պատասխանեց. «Բնականաբար էներգակիրների գների կայունութիւնը կարեւոր նշանակութիւն ունի ընդհանուր տնտեսութեան զարգացման համատեքստում եւ բնականաբար նաեւ ներդրողների համար, ներդրումային ծրագրերի համար գազի գնի կանխատեսելիութիւնը ամուր հիմք կը ստեղծի իրենց բիզնես գործունէութեան ծաւալման եւ զարգացման նպատակով»:

Դիտարկմանը, որ սրան զուգահեռ նաեւ յաճախ սոցցանցերում տեղեկութիւններ են տարածում, թէ շուտով գազի գինը կը թանկանայ, Մելքոնեանն արձագանգեց. «Այս պահին, որեւէ նման հիմք չկայ ասելու եւ նորից եմ կրկնում՝ մեր բոլոր քայլերն ուղղւած են, որպէսզի նւազի Ռուսաստանից Հայաստան մատակարարւող գազի գինը»:

Մելքոնեանը նաեւ անդրադարձաւ ՀՀ իրանական գազ ներկրելու մասին յաճախակի տեղի ունեցող քննարկումներին. «Մենք պարբերաբար իրանական գործընկերների հետ, տարբեր հանդիպումների, տարբեր խորհրդակցութիւնների ընթացքում անդրադարձել ենք այդ հարցին, բայց դեռեւս իրանական կողմից չի եղել գազի գնի վերաբերեալ գնային այնպիսի առաջարկ, որն աւելի ցածր կը լինի, քան ռուսական գազը: Եթէ լինի նման առաջարկ, ապա մենք կը քննարկենք անպայման այդ առաջարկը»:

Վերջերս ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետեանը լրագրողների հետ զրոյցում ասել էր, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցութիւն ծաւալել Վրաստանիեւ և Ռուսաստանի հետ: «Կայ պայմանաւորւածութիւն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպելու Թեհրանում»,- նշել էր Կարապետեանը:

ՀԺ-ն Մելքոնեանից հետաքրքւեց՝ կա՞ն տեղեկութիւններ, թէ երբ է կայանալու այդ հանդիպումը, ի պատասխան Մելքոնեանն ասաց. «Ապրիլի 15-17-ը Թեհրանում նախատեսւում է Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ հանդիպում՝ փորձագէտների մակարդակով՝ նւիրւած  «Հիւսիս-հարաւ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնութեան»  տեխնիկական լուծումներին վերաբերող հարցերի քննարկմանը:

Այնուհետեւ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թեհրանում նախատեսւում է«Հիւսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքինախաձեռնութեան» համակարգող խորհրդի նիստը՝ 4 երկրների նախարարների տեղակալների մասնակցութեամբ:

Այդ հանդիպում-քննարկումների արդիւնքները եւ ձեւաւորւած առաջարկները կը ներկայացւեն յունիսի 16-18-ը Թեհրանում կայանալիք բարձր մակարդակով՝ նախարարակական հանդիպմանը, որից յետոյ կը յստակեցւեն նախագծի իրագործման հետագայ քայլերն ու աշխատանքները»:

Հարցին՝ հայկական կողմը յստակ օրակարգ մշակե՞լ է հանդիպմանն ընդառաջ, Մելքոնեանը պատասխանեց. «Այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմը կը ներկայացնի էլեկտրաէներգետիկայի բնագաւառում տարածաշրջանային ինտեգրմանը եւ առեւտրին ուղղւած մշակւած աշխատանքները, տեխնիկական լուծումներն ու ենթակառուցւածքների վերաբերեալ տեխնիկական մի շարք այլ հարցեր, որոնք համահունչ են Հայաստանի՝ էնեգետիկայի բնագաւառում վարած քաղաքականութեանը»:

Յարակից լուրեր

  • Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար
    Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար

    Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

  • Ժողովրդավարութեան տապալում
    Ժողովրդավարութեան տապալում

    Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

  • «Հնարաւոր է` Փաշինեանը նախապէս մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ». «Minval.az»-ի յօդւածը
    «Հնարաւոր է` Փաշինեանը նախապէս մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ». «Minval.az»-ի յօդւածը

    Ադրբեջանական «Minval.az» պարբերականը յօդւած է հրապարակել` անդրադառնալով երէկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատական համակարգի փոփոխութեան մասին ելոյթին:

  • «Իրատես». «Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետեւից 2.5 տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ»
    «Իրատես». «Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետեւից 2.5 տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ»

    «Իրատես» թերթը գրում է. ««Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու ետեւից երկուսուկէս տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբօսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարեանին, յարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջեւ:

  • «Ղարաբաղը զգում է՝ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»․ «168 Ժամ»
    «Ղարաբաղը զգում է՝ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»․ «168 Ժամ»

    «168 ժամ»-ը գրում է․ «Ցանկացած յեղափոխութիւն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դաւադրութիւններ, եւ այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանութիւնը, որը նպատակ ունի ոչ թէ լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցութիւնը։ Նիկոլ Փաշինեանը, մէկ տարի է՝ իշխանութիւն է, դատական համակարգն իշխանութեան ամենակարեւոր ճիւղերից մէկն է, եւ այդ ոլորտում բարեփոխումները պէտք է նախաձեռնւէին ամենաառաջին հերթին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։