Հա

Այլ

14/04/2019 - 08:20

Ժպիտի բուժիչ յատկութիւնը. գիտնականները նշել են, թէ ինչն է մարդուն երջանիկ դարձնում

Ժպիտը բուժիչ յատկութիւն ունի։ Համաձայն ամերիկացի հոգեբանների հետազօտութեան՝ երջանկութեան արտաքին դրսեւորումներն ազդում են ուղեղի վրայ՝ առաջ բերելով դրական յույզեր։

«alikonline.ir» - Ժպիտը բուժիչ յատկութիւն ունի։ Համաձայն ամերիկացի հոգեբանների հետազօտութեան՝ երջանկութեան արտաքին դրսեւորումներն ազդում են ուղեղի վրայ՝ առաջ բերելով դրական յույզեր։ Գրում է «News.am»-ը:

Գիտնականներն ուսումնասիրել են մի քանի տասնամեակների հետազօտութիւնների արդիւնքները՝ պարզելու, թէ կարող է արդեօք դէմքի արտայայտութիւնը ստիպել մարդուն նման զգացումներ ապրել։ Ինչպէս պարզւել է, ժպիտը ստիպում է շրջապատողներին իրենց աւելի երջանիկ զգալ, մռայլ հայացքը ստիպում է չարանալ, իսկ տխուրը խորացնում է թախիծը։

Վէճերն այն մասին, թէ կարող է արդեօք ժպիտը կամ խոժոռ հայացքը ազդել տրամադրութեան վրայ, վաղուց են ընթանում։ Թենեսիի համալսարանի (ԱՄՆ) ասպիրանտ Նիկոլաս Քոուլզը նշում է, որ աւելի քան 100 տարի շատ հոգեբաններ տարակարծիք են եղել, որ ժպիտը կարող է ստիպել մարդուն իրեն աւելի երջանիկ զգալ։

Այս առնչութեամբ որոշւել է 138 հետազօտութեան մասշտաբային մետաանալիզ անցկացնել, որոնց մասնակցել է աւելի քան 11 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից։ Ստացւած արդիւնքները հիմք են տալիս ենթադրելու, որ դէմքի արտայայտութիւնն իսկապէս կարող է որոշակի յույզեր առաջացնել։

Հետազօտութեան արդիւնքները նոր հորիզոններ են բացում էմոցիոնալ ֆոնի եւ ուրախութեան ու տխրութեան արտաքին դրսեւորումների միջեւ փոխկապակցւածութեան ուսումնասիրման գործում։ Այնինչ, հոգեբանները կոչ են անում ժպիտը չդիտարկել որպէս վատ տրամադրութեան ու ընկճախտի դեղամիջոց։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։