Հա

Այլ

14/04/2019 - 08:30

Աշխարհում ամենամեծ «Roc Stratolaunch» ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել

Աշխարհում ամենամեծ «Roc Stratolaunch» ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել։ Ինչպէս յայտնում է «The Bell»-ը, «Microsoft»-ի համահիմնադիր Փօլ Ալէնի եւ կոմպոզիտային ինքնաթիռաշինութեան վետերան Բարթ Ռութանի նախագիծը նախատեսւած է թեթեւ արբանեակների էժան օդային մեկնարկի համար:

«alikonline.ir» - Աշխարհում ամենամեծ «Roc Stratolaunch» ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել։ Ինչպէս յայտնում է «The Bell»-ը, «Microsoft»-ի համահիմնադիր Փօլ Ալէնի եւ կոմպոզիտային ինքնաթիռաշինութեան վետերան Բարթ Ռութանի նախագիծը նախատեսւած է թեթեւ արբանեակների էժան օդային մեկնարկի համար: Գրում է «News.am»-ը:

6 շարժիչներով եւ 2 «Stratolaunch» ֆիւզելեաժներով հսկայական ինքնաթիռը առաջին անգամ օդ է բարձրացել Լոս Անջելէսից հիւսիս գտնւող Մոհաւէ անապատի օդանաւակայանից, ապրիլի 13-ի առաւօտեան։

Սա թեւերի մեծութեամբ (117 մ.) նոր առաջատար է բոլոր ժամանակակից թռչող սարքերի շրջանում։ Մինչ այժմ առաջատարը եղել է խորհրդային ժամանակներում ստեղծւած ուկրայինական «An-225 Mriya»-ն («Երազանք»)։ «Stratolaunch»-ի ընդհանուր թռիչքային քաշը մինչեւ 540 տոննա է, բեռնատարողութիւնը՝ մինչեւ 230 տոննա։

Ինքնաթիռը նախատեսւած է ֆիւզելեաժների միջեւ ամրացւած յատուկ հրթիռային տիեզերանաւը 12 կմ. բարձրացնելու համար։ Այն, որ հրթիռը մեկնարկում է օդային տարածքից, այլ ոչ թէ Երկրի մակերեւոյթից, հանում է տիեզերակայանին առաջադրւող պահանջները եւ թոյլ է տալիս հրաժարւել առաջին աստիճանից, ինչը էժանացնում է արձակումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։