Հա

Այլ

15/04/2019 - 08:10

«Panasonic»-ը ներկայացրել է թափանցիկ հեռուստացոյցի կոնցեպտ

Հանրայայտ «Panasonic» տեխնոլոգիական ընկերութիւնը Միլանի «Salone del Mobile» ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է թափանցիկ «OLED» էկրանով հեռուստացոյցի կոնցեպտ:

«alikonline.ir» - Հանրայայտ «Panasonic» տեխնոլոգիական ընկերութիւնը Միլանի «Salone del Mobile» ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է թափանցիկ «OLED» էկրանով հեռուստացոյցի կոնցեպտ:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxurylaunches.com» կայքը, ուշագրաւ նորոյթը ստացել է «Vitrine» անւանումը: Այն իրենից ներկայացնում է փայտեայ շրջանակի մէջ առնւած ապակի, որը միացւելուց յետոյ վերածւում է լիարժէք աշխատող հեռուստացոյցի:

Ինչ վեաբերում է հեռուստացոյցի տեխնիկական դետալներին, ապա դրանք քողարկւած են փայտեայ շրջանակում:

Նշւում է, որ ընկերութիւնը տարիներ շարունակ աշխատել է այս կոնցեպտը ներկայացնելու ուղղութեամբ:

«Panasonic»-ը մտադիր է նորոյթը ցուցադրել ապրիլի վերջին Տոկիոյում մեկնարկելիք տեխնոլոգիական ցուցահանդէսի ժամանակ: Այնուհանեդերձ դեռեւս անյայտ է՝ արդեօք կոնցեպտը զանգւածային արտադրութեան կը դրւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։