Հա

Այլ

17/04/2019 - 08:50

«Փարիզի Աստւածամօր տաճարը» վէպը հրդեհից յետոյ «Amazon»-ում ամենավաճառւողների թւում է յայտնւել

Վիկտոր Հիւգոյի «Փարիզի Աստւածամօր տաճարը» վէպի հինգ հրատարակութիւնները երեքշաբթի «Amazon»-ի ֆրանսիական հատւածում ամենավաճառւող գրքերի հարիւրեակում են յայտնւել:

«alikonline.ir» - Վիկտոր Հիւգոյի «Փարիզի Աստւածամօր տաճարը» վէպի հինգ հրատարակութիւնները երեքշաբթի «Amazon»-ի ֆրանսիական հատւածում ամենավաճառւող գրքերի հարիւրեակում են յայտնւել: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ առցանց ռիթէյլերի կայքի տւեալների՝ գրքերն այժմ զբաղեցնում են ցուցակի երկրորդ, վեցերորդ, 18-րդ, 35-րդ եւ 58-րդ տողերը: Ցուցակում յայտնւել են նաեւ Նոտր Դամի պատմութեան եւ ճարտարապետութեան մասին մի շարք գրքեր:

Փարիզի Աստւածամօր տաճարի հրդեհը սկսւել է երկուշաբթի երեկոյեան։ Փլուզւել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է յենակառոյցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրաււած է եղել մօտ 400 հրշէջ, «Figaro» թերթը, յղում կատարելով հրշէջ ծառայութեան ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տւեալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապւած լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկւած էր շինափայտով։

Ֆրանսիայի իշխանութիւններն ու գործարարները արդէն խոստացել են Փարիզի գլխաւոր տեսարժան վայրերից մէկի վերականգման համար հարիւր միլիոնաւոր եւրօ յատկացնել: Օգնութեան առաջարկներ են ստացւել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։