Հա

Այլ

18/04/2019 - 08:10

ԱՄՆ-ում յայտնաբերւել են Հիտլերի անյայտ լուսանկարները

Ադոլֆ Հիտլերի աւելի քան 1270 լուսանկարի թւայնացման ընթացքում, որը հեղինակել է նացիստական Գերմանիայի առաջնորդի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանը, ԱՄՆ Արխիւների ազգային վարչութեան մասնագէտ Ռիչարդ Շնայդէրը յայտնաբերել է նախկինում անյայտ լուսանկարներ:

«alikonline.ir» - Ադոլֆ Հիտլերի աւելի քան 1270 լուսանկարի թւայնացման ընթացքում, որը հեղինակել է նացիստական Գերմանիայի առաջնորդի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանը, ԱՄՆ Արխիւների ազգային վարչութեան մասնագէտ Ռիչարդ Շնայդէրը յայտնաբերել է նախկինում անյայտ լուսանկարներ:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Korrespondent.net»-ը, թւայնացման ժամանակ Շնայդէրը ստիպւած է եղել մշակել աւելի քան 41 հազար ապակեայ ֆոտոսկաւառակ, որոնցից շատերը կոտրւած են եղել, եւ մասնագէտը ստիպւած է եղել դրանք հաւաքել մասերով: Արդիւնքում նրան յաջողւել է հազւագիւտ եւ նախկինում անյայտ լուսանկարներ յայտնաբերել:

Մասնաւորապէս, յայտնաբերւել է Հիտլերի ամենավաղ պաշտօնական լուսանկարներից մէկը, որում նա պատկերւած է գերմանական հովւաշան հետ միասին: Ենթադրաբար, լուսանկարն արւել է 1923-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։