Հա

Այլ

18/04/2019 - 08:15

Հայտնի է դարձել տարւայ լաւագոյն աւտոմեքենան

Նիւ Եօրքում յայտարարել են «World Car of the Year 2019» («Տարւայ համաշխարհային մեքենայ 2019») մրցոյթի յաղթողներին:

«alikonline.ir» - Նիւ Եօրքում յայտարարել են «World Car of the Year 2019» («Տարւայ համաշխարհային մեքենայ 2019») մրցոյթի յաղթողներին:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով մրցանակաբաշխութեան կայքին, «Jaguar I-Pace» մոդելը միանգամից երեք մրցանակ է ստացել՝ «Տարւայ աւտոմեքենայ», «Տարւայ դիզայն», «Էկոլոգիական աւտոմեքենայ»:

Քաղաքի համար լաւագոյն մեքենայ է ճանաչւել «Suzuki Jimny»-ը: Տարւայ լիւքս դասի մեքենայ է ընտրվել «Audi A7»-ը, իսկ տարւայ հիպերքար՝ «McLaren 72OS»-ը:

«World Car Awards» մրցանակը մեքենաշինութեան ոլորտում շնորհում են միջազգային պրոֆեսիոնալ մասնագիտացած լրագրողներ՝ աշխարհի աւելի քան 20 երկրից: Մեքենաները, որոնք մասնակցում են տարւայ համաշխարհային մեքենայի կոչման համար պայքարին, պէտք է տւեալ տարւայ յունւարի մէկի դրութեամբ վաճառւեն առնւազն 5 երկրում եւ առնւազն երկու մայրցամաքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։