Հա

Այլ

29/04/2019 - 10:40

Որքա՞ն երկար կարելի է պահել մթերքը եւ կարելի՞ է արդեօք ուտել, եթէ այն ժամկէտանց է

Արդեօք պարտադի՞ր է ժամկէտանց մթերքը թափել: Դրանցից որո՞նք է կարելի ուտել, իսկ որոնք՝ ոչ

«alikonline.ir» - Արդեօք պարտադի՞ր է ժամկէտանց մթերքը թափել: Դրանցից որո՞նք է կարելի ուտել, իսկ որոնք՝ ոչ: Այս մասին գրում է «News.am»-ը:

 

Ձու

Ձուն արտաքին ազդեցութիւնից պաշտպանւած է կճեպով, որի շնորհիւ այն բաւականին երկար է թարմ մնում, նոյնիսկ եթէ սառնարանում չպահւի, քանի որ բակտերիաները դրսից ձւի մէջ չեն թափանցում:

Կարելի՞ է արդեօք ձուն ուտել, եթէ փաթեթի վրայ նշւած պիտանիութեան ժամկէտն անցել է: Մասնագէտներից ոմանք անվտանգ լինելը ստուգելու այսպիսի եղանակ են առաջարկում՝ եթէ ձուն ջրի մէջ սուզւում է, ուրեմն կարելի է ուտել, իսկ եթէ ջրի վրայ լողում է, ապա ձւի մէջ օդ է անցել, եւ ձուն պէտք է թափել:

 

Պանիր

Կարծիք կայ, որ պանրի պինդ տեսակներն ուտելու համար անվտանգ են պահման ժամկէտի լրանալուց յետոյ 6 շաբաթ, եթէ սառնարանում են պահւում: Պանրի փափուկ տեսակները պիտանիութեան ժամկէտը լրանալուց յետոյ կարելի է ուտել մինչեւ ընդհուպ մէկ շաբաթ, եթէ փաթեը չի բացւել, իսկ եթէ այն արդէն բացել էք, ապա աւելի քիչ: Փափուկ պանրի վրայ սնկերի եւ բորբոսի առաջանալու դէպքում, այն չի կարելի օգտագործել:

 

Հաց

Սառեցւած հացը կարելի է 6 ամիս պահել: Սենեակի ջերմաստիճանի պայմաններում հացի պահման ժամկէտը շատ աւելի քիչ է. եթէ հացի հոտը փոխւել է եւ բորբոս է առաջացել, այն պէտք է թափել՝ անկախ այն հանգամանքից, թէ պիտանիութեան ինչ ժամկէտ է նշւած:

 

Միս

Մսի պահման ժամկէտի տեւողութիւնը կախւած է տեսակից: Սառցախցիկում միսը կարելի է պահել շատ երկար, նոյնիսկ տասնամեակներով: Սակայն սովորական սառնարանում եւ առաւել եւս սառնարանից դուրս այն կարելի է շատ կարճ ժամկէտով պահել:

 

Թռչնամիս

Նոյնիսկ սառնարանում պահելու դէպքում հաւի փափկամիսը չարժի սնունդի մէջ օգտագործել աւելի ուշ, քան պահման նշւած ժամկէտից մէկ օր յետոյ: Հում թռչնամսի մէջ կարող են լինել մեծ քանակութեամբ բակտերիաներ, ներառեալ կամպիլոբակտերիա եւ սալմոնելա, որոնք բաւականին արագ են բազմանում մինչեւ վտանգաւոր մակարդակ՝ անգամ սառնարանում պահելու դէպքում:

Յարակից լուրեր

  • 7 մթերք, որոնք կօգնեն պաշտպանել անօթները
    7 մթերք, որոնք կօգնեն պաշտպանել անօթները

    Ձմռանն անօթներին յաւելեալ սնուցում ու խնամք է հարկաւոր, քանի որ ցուրտ եղանակին բարձրանում է անօթային սպազմների հաւանականութիւնը: Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 7 մթերք, որոնք կօգնեն պաշտպանել անօթները: 

  • Ո՞ր 5 մթերքները կարող են ուղեղը պաշտպանել տարիքային փոփոխութիւններից
    Ո՞ր 5 մթերքները կարող են ուղեղը պաշտպանել տարիքային փոփոխութիւններից

    Կանաչ տերեւաւոր բանջարեղէնը, բանջարեղէնը եւ մուգ նարնջագոյն եւ կարմիր գոյնի հատապտուղները, ինչպէս նաեւ նարնջի հիւթը կարող են ուղեղը պաշտպանել այնպիսի տարիքային փոփոխութիւններից, ինչպիսիք են՝ յիշողութեան կորուստը եւ կոգնիտիւ կարողութիւնները: Այս մասին ըստ «news.am»-ի՝ ասւում է «Neurology» ամսագրում հրապարակւած հետազօտութիւնում:

  • 6 օգտակար մթերք, որոնք չարժի ուտել դատարկ ստամոքսով
    6 օգտակար մթերք, որոնք չարժի ուտել դատարկ ստամոքսով

    Որոշ մթերքներ, չնայած իրենց օգտակարութեանը, խորհուրդ չի տրւում ուտել դատարկ ստամոքսով։

  • 5 օգտակար մթերք՝ շաքարային դիաբետի դէպքում
    5 օգտակար մթերք՝ շաքարային դիաբետի դէպքում

    Շաքարախտի դէպքում սխալ է յոյս դնել միայն ճիշտ դիետայի վրայ. արեան մէջ գլիւկոզայի մակարդակի արդիւնաւէտ վերահսկման համար անհրաժեշտ է նաեւ ֆիզիկապէս ակտիւ լինել եւ, իհարկէ՝ ընդունել բժշկի կողմից նշանակւած դեղորայքը: Սակայն շաքարախտի դէպքում դիետան եւս չափազանց կարեւոր է. որոշ մթերքներ բարելաւում են ինքնազգացողութիւնը եւ օգնում խուսափել արեան մէջ գլիւկոզայի մակարդակի մեծ տատանումներից:

  • Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել
    Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել

    Նախկինում շատերը համոզւած էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից յետոյ: Հիմա արդէն յայտնի է, որ երեկոյեան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուշ երեկոեան ուտել, եւ որոնք ձեզ չեն գիրացնի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։