Հա

Այլ

30/04/2019 - 10:20

Նշւել է Երկրի կլիմայի համար նոր վտանգը

ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, ու տեկտոնական գործընթացները կարող են յանգեցնել կլիմայի գլոբալ փոփոխութիւնների։ Հնդկական ենթամայրցամաքի բախումը Ասիայի հետ 50 մլն. տարի առաջ նւազեցրել է ծովային ջրերի ջերմաստիճանը եւ յանգեցրել է թթւածնով ովկիանոսների յագեցմանը, որը փոփոխել է կենդանի օրգանիզմների կեանքի պայմանները։

«alikonline.ir» - ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, ու տեկտոնական գործընթացները կարող են յանգեցնել կլիմայի գլոբալ փոփոխութիւնների։ Հնդկական ենթամայրցամաքի բախումը Ասիայի հետ 50 մլն. տարի առաջ նւազեցրել է ծովային ջրերի ջերմաստիճանը եւ յանգեցրել է թթւածնով ովկիանոսների յագեցմանը, որը փոփոխել է կենդանի օրգանիզմների կեանքի պայմանները։ Գիտական աշխատանքի արդիւնքների մասին յօդւածը հրապարակւել է «Science» ամսագրում՝ ըստ «News.am»-ի՝ յայտնում է «Lenta.ru»-ն։

Հետազօտողները վերլուծել են ֆորամինիֆերների տեղանքի իզոտոպային բաղադրութիւնը, որպէսզի որոշեն 70-ից մինչեւ 30 մլն. տարի առաջ ազոտի խտութիւնը ովկիանոսում։ Միաբջիջ կենդանիների քարացած մնացորդները հաւաքւել են Ատլանտեան ովկիանոսի հիւսիսային եւ հարաւային շրջաններում, ինչպէս նաեւ՝ Խաղաղ ովկիանոսի հիւսիսում։

Ազոտը կենդանի օրգանիզմների մետաբոլիզմը կազմող օրգանական նիւթերի գլխաւոր բաղադրիչն է։ Միայն որոշ էակներ, օրինակ՝ ցիանոբակտերիաները, ընդունակ են ֆիքսել մթնոլորտային ազոտը՝ այն վերածելով կենսաբանօրէն հասանելի ձեւի։

Պարզւել է, որ դինոզաւրերի ոչնչացումից 10 մլն. տարի անց, 56 մլն. տարի առաջ ածխածնի-15-ի եւ ածխածնի-14-ի յարաբերակցութիւնը բարձր է եղել, ինչը վկայում է թթւածնի դեֆիցիտի մասին։ Դա կարող է բացատրւել գլոբալ տաքացմամբ, քանի որ տաք ջրում թթւածինը վատ է լուծւում։ Սակայն 55 մլն. տարի առաջ տեղի է ունեցել թթւածնի խտութեան կտրուկ բարձրացում, ընդ որում՝ կլիման նոյնն է մնացել, որը վկայում է այլ պատճառի մասին։

Այդ նոյն ժամանակ Հնդկաստանը սկսում է բախւել Ասիայի հետ, ինչը արդիւնքում յանգեցրել է Տետիս ծովի անհետացմանը։ Մինչ այդ միջին խորութեան ծովային ջրերում ձեւաւորւել են ծովի ջրի տաք եւ աղի շերտեր։ Այս պայմանները նպաստել են անոկսիայի առաջացմանը։ Տակտոնական գործընթացները յանգեցրել են թթւածնով ծովային ջրերի յագեցմանը։

Աւելի վաղ Օրեգոնի համալսարանի գիտնականները պարզել էին, որ 2.4 մլրդ. տարի առաջ տեղի է ունեցել Համաշխարհային ովկիանոսից ցամաքի մեծ տարածքի բարձրացում, որը նպաստել է ալբեդոյի՝ արեւային ճառագայթների արտացոլմանը։ Օդափոխման գործընթացների ինտենսիֆիկացիան յանգեցրել է մեծ քանակութեամբ ածխաթթու գազի օգտագործման, ինչը խախտել է Երկրի ռադիացիոն հաւասարակշռութիւնը։ Դա իր հերթին 2.4-2.2 մլրդ. տարի առաջ առաջացրել է մի շարք սառցէ դարաշրջաններ եւ թթւածնի բաղադրութեան մեծացում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։