Հա

Այլ

02/05/2019 - 08:10

«IBNS»-ն հրապարակել է ամենագեղեցիկ թղթադրամների ցանկը, որում ներառւել է հայկական 50.000 դրամանոցը

Թղթադրամների միջազգային ասոցիացիան (International Bank Note Society) ամէն տարի որոշում է թղթադրամների լաւագոյն ռեդիզայնի օրինակները:

«alikonline.ir» - Թղթադրամների միջազգային ասոցիացիան (International Bank Note Society) ամէն տարի որոշում է թղթադրամների լաւագոյն ռեդիզայնի օրինակները: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Այս տարի լաւագոյնների ցանկում է յայտնւել հայկական նոր 50.000 դրամանոց թղթադրամը, որի վրայ պատկերւած են Սուրբ Գրիգոր Լուսաւորիչն ու Էջմիածինը:

Կայքում նշւում է, որ 2018 թ. լաւագոյն թղթադրամ է ճանաչւել կանադական 10 դոլարանոցը, որի վրայ պատկերւած է իրաւապաշտպան Վիոլա Դեսմոնդը:

Երկրորդ տեղում շւէյցարական 200 ֆրանկ թղթադրամն  է, որին յաջորդում է նորւեգական 500 կրոն թղթադրամը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։