Հա

Այլ

04/05/2019 - 08:10

Նելսոն Մանդելլայի նկարած նկարը, որը պատկերում է իր բանտախցի դուռը, Նիւ Եօրքում վաճառւել է 112 հազար դոլարով

Հարաւաֆրիկեան Հանրապետութեան նախկին նախագահ Նելսոն Մանդելլայի նկարած նկարը, որը պատկերում է Ռոբէն կղզում իր բանտախցի դուռը, Նիւ Եօրքում «Bonhams» աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառւել է 112 հազար դոլարով:

«alikonline.ir» - Հարաւաֆրիկեան Հանրապետութեան նախկին նախագահ Նելսոն Մանդելլայի նկարած նկարը, որը պատկերում է Ռոբէն կղզում իր բանտախցի դուռը, Նիւ Եօրքում «Bonhams» աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառւել է 112 հազար դոլարով, տեղեկանում ենք աճուրդի տան կայքից: Գրում է «Tert.am»-ը:

«Երբ իմ հայրը թոշակի անցաւ, նա չէր իմանում՝ ինչով զբաղւել: Կարծում եմ՝ նրա համար արւեստը հիանալի միջոց էր ինքնարտայայտւելու կամ փորձ էր իր պատմութեանը համակերպւելու…»,- ասել է Մանդելլայի դուստրը, որն էլ նկարը հանել էր աճուրդի:

Մանդելլան ընդհանուր առմամբ իրենից յետոյ թողել է մօտ 22 նկարազարդում:

Նշւում է, որ թիւ 5 բանտախուց են այցելել աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ՝ ներառեալ ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման ու Բիլ Քլինթոնը:

Յիշեցնենք, որ Նելսոն Մանդելլան Ռոբէն կղզու բանտում է անցկացրել 18 տարի (1964-1982):

1994 թւականին Հարաւային Աֆրիկայում անցկացւել են աֆրիկեան մեծամասնութեամբ առաջին համազգային ընտրութիւնները, որոնց արդիւնքում Մանդելլան դարձել է ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահը: Նա նախագահել է մինչեւ 1999 թւականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։