Հա

Այլ

05/05/2019 - 08:10

Գիտնականները յայտնել են պարապութեան օգուտի մասին

Պարապութիւնը կարող է առողջութեան համար միանգամայն օգտակար լինել: Գիտնականների կարծիքով՝ «ոչ մի բան չանելը» ոչ միայն նպաստում է ստրեսից յետոյ օրգանիզմի վերականգնմանը, այլեւ բարերար է անդրադառնում մտաւոր աշխատանքի վրայ:

«alikonline.ir» - Պարապութիւնը կարող է առողջութեան համար միանգամայն օգտակար լինել: Գիտնականների կարծիքով՝ «ոչ մի բան չանելը» ոչ միայն նպաստում է ստրեսից յետոյ օրգանիզմի վերականգնմանը, այլեւ բարերար է անդրադառնում մտաւոր աշխատանքի վրայ: Գրում է «News.am»-ը:

«The New York Times»-ում հրապարակւած գիտնականների յօդւածում նշւում է, որ մշտական զբաղւածութիւնը եւ ծանրաբեռնւածութիւնը կարող են բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջութեան վրայ: Այսպէս՝ հոգեբան Սենդի Մաննը նշում է, որ «ոչ մի բան չանելուն» արժի առանձին ուշադրութիւն դարձնել, քանի որ դա կօգնի մի փոքր թուլացնել լարւածութիւնը, որի մէջ մարդը յայտնւում է օրւայ ընթացքում:

Համանման մինիհանգստի տարբերակները քիչ չեն: Կարելի է պառկել բազմոցին կամ մի փոքր ժամանակ յատկացնել որեւէ հաճելի զբաղմունքի: Հոգեբանները համոզւած են, որ նման թայմ-աութը միայն օգտակար կը լինի եւ կը մեծացնի աշխատանքի արտադրողականութիւնը: Բանն այն է, որ ամենօրեայ աշխատանքը էներգիայի մեծ ծախս է պահանջում, ինչի հետ կապւած աշխատանքից շեղւելով՝ մարդը կարող է իրավիճակը փոքր-ինչ հաւասարակշռել:

Այսպիսով, եթէ զգում էք, որ յոգնել եք եւ հանգստի կարիք ունէք, ապա աւելի լաւ է մի փոքր շունչ քաշելու հնարաւորութիւն ստեղծել: Եւս մէկ կարեւոր նրբութիւն՝ վերացական թեմաների մասին մտածելիս դուք կարող էք գեներացնել օրիգինալ գաղափարներ: Հոգեբանները համոզւած են, որ հանգիստն ու կրեատիւութիւնը փոխկապակցւած են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։