Հա

Այլ

06/05/2019 - 08:00

Էւերեստի գագաթից 3 տոննա աղբ են դուրս բերել

Կամաւորներն սկսել են Էվերեստ լեռան մաքրման աշխատանքները, որի իրականացման առաջին երկու շաբաթում միայն 3 տոննա աղբ է հաւաքւել:

«alikonline.ir» - Կամաւորներն սկսել են Էվերեստ լեռան մաքրման աշխատանքները, որի իրականացման առաջին երկու շաբաթում միայն 3 տոննա աղբ է հաւաքւել:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Interfax.ru»-ն, լեռնագնացների շրջանում ամենատարածւած լեռնագագաթ բարձրանալուց յետոյ մնում են ոչ միայն թափօններ, այլեւ մարդկային մարմիններ, որոնք հնարաւոր չէ դուրս բերել:

Երեք տոննա աղբը, որը հաւաքել է 14 հոգանոց թիմը, հաւասար է երկու ամենագնացի կամ մէկ հսկայ գետաձիու քաշին: Կամաւորները մտադիր են շարունակել մաքրման աշխատանքները 45 օրւայ ընթացքում եւ մօտ 10 տոննա թափօն հաւաքել:

8848 մետր բարձրութեամբ լեռան գագաթից թափօնները դուրս բերել ստիպւած են ուղղաթիռով: Թափօնների մէջ շատ են դատարկ տարաներ, շշեր եւ լեռնագնացի սարքաւորումներ: Բացի այդ, արդէն 4 դի է յայտնաբերւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։