Հա

Այլ

09/05/2019 - 09:00

Վանում տարօրինակ գոյնի Վանայ կատու է ծնւել

Վանայ կատուների ամառանոցում կատուներից մէկը ծնել է 5 ձագ, որոնցից մէկի գոյնը ցեղատեսակում գրեթէ չի հանդիպում:

«alikonline.ir» - Վանայ կատուների ամառանոցում կատուներից մէկը ծնել է 5 ձագ, որոնցից մէկի գոյնը ցեղատեսակում գրեթէ չի հանդիպում: Վանայ կատուների հետազօտութեան եւ օգտագործման կենտրոնի տնօրէն Աբդուլլահ Քայան նշել է, որ «կատուների գէնում գերակշռում է սպիտակ գոյնը, սակայն գէների որոշ անբաւարարութեան հետեւանքով հազւադէպ լոյս աշխարհ են գալիս նաեւ սեւ կամ այլ գոյների կատուներ, ինչն աւելի հետաքրքրի է զբօսաշրջիկների համար»: Ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «CNN»-ի թուրքական ծառայութիւնը:

Վանայ կատուների ամառանոցում մօտ 200 կատուների մէջ միակ դարչնագոյն կատուն մեծ հետաքրքրութիւն է առաջացրել զբօսաշրջիկների շրջանում: «Այցելուները հարցնում են` այսքան ճեփ-ճերմակ կենդանիների մէջ ինչո՞ւ է այս մէկն այս գոյնի: Մենք էլ պատմում ենք ճշմարտութիւնը: Երբ այսպիսին են լինում, աւելի նուրբ են լինում: Նա էլ մնացած 4-ի պէս իր մօր ձագն է: Մեզ համար ոչ մի տարբերութիւն չկայ»,- նշել է Քայան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։