Հա

Այլ

11/05/2019 - 08:00

Ջէֆ Բեզոսը ներկայացրել է Լուսնի վրայ բեռներ տեղափոխելու համար նախատեսւած սարքը

Ամերիկացի միլիարդատէր, «Amazon» ընկերութեան հիմնադիր եւ «Blue Origin» ընկերութեան սեփականատէր Ջէֆ Բեզոսը ներկայացրել է «Blue Moon» սարքը, որը ստեղծւել է Լուսնի հետ կապւած ապագայ առաքելութիւնների ժամանակ դէպի Երկրի բնական արբանեակ բեռ տեղափոխելու համար: 

«alikonline.ir» - Ամերիկացի միլիարդատէր, «Amazon» ընկերութեան հիմնադիր եւ «Blue Origin» ընկերութեան սեփականատէր Ջէֆ Բեզոսը ներկայացրել է «Blue Moon» սարքը, որը ստեղծւել է Լուսնի հետ կապւած ապագայ առաքելութիւնների ժամանակ դէպի Երկրի բնական արբանեակ բեռ տեղափոխելու համար: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «CNBC»-ն:

«Մենք 3 տարի աշխատել ենք «Blue Moon» սարքի ստեղծման վրայ, որը պէտք է վայրէջք կատարի Լուսնի մակերեւոյթին եւ կարող է դրա վրայ 6.5 մետրիկական տոննա բեռ իջեցնել»,- ասել է ձեռնարկատէրը՝ ներկայացնելով սարքը:

Սարքը կաշխատի «ВЕ-7» շարժիչով, իսկ որպէս վառելիք հեղուկ ջրածին եւ հեղուկ թթւածին կօգտագործի:

Սարքի վերին հատւածում հարթ տարածութիւն կայ, որտեղ կը տեղադրւի բեռը: Այն կը բեռնաթափւի յատուկ կռունկի միջոցով:

Բեզոսը չի յստակեցրել՝ ստեղծման որ փուլում է սարքը, սակայն աջակցել է ԱՄՆ կառավարութեան՝ 2024 թ.-ին Լուսնի վրայ մարդկանց ուղարկելու ծրագրերին:

«Ինձ դուր է գալիս այս ծրագիրը, այն իրական է: Մենք կարող ենք օգնել դրա իրականացմանը, սակայն միայն այն բանի շնորհիւ, որ այս աշխատանքը սկսել ենք 3 տարի առաջ»,- ասել է ձեռնարկատէրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։