Հա

Այլ

11/05/2019 - 08:10

Վենետիկում ինքնատիպ արձան-կամուրջ է կառուցւել

Իտալացի Լորենցօ Քուինը Վենետիկում ներկայացրել է իր նոր` «Կամուրջներ ստեղծողները» արձանը, որն իրենից ներկայացնում է վեց զոյգ հսկայ ձեռք, որոնք միաւորւելով ստեղծում են կամուրջի տպաւորութիւն:

«alikonline.ir» - Իտալացի Լորենցօ Քուինը Վենետիկում ներկայացրել է իր նոր` «Կամուրջներ ստեղծողները» արձանը, որն իրենից ներկայացնում է վեց զոյգ հսկայ ձեռք, որոնք միաւորւելով ստեղծում են կամուրջի տպաւորութիւն: Գլուխգործոցի բարձրութիւնը 15 մետր է, երկարութիւնը` 20 մետր: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ յայտնում է «Тengrinews»-ը:

Արձանը տեղակայւած է Կաստելօ շրջանում: Իր աշխատանքով հեղինակը մարդկանց կոչ է անում ուշադրութիւն դարձնել համընդհանուր արժէքներին, ընդառաջել միմեանց, յաղթահարել տարաձայնութիւնները, կառուցել կամուրջներ ոչ միայն աշխարհագրական, այլեւ փիլիսոփայական, մշակութային եւ զգացմունքային տեսանկիւններից:

«Մարդկութիւնը երբեք չի զարգացել խոչընդոտներ ստեղծելով: Այն միշտ աճում է` բացելով իր սահմաններն ու նոր մշակոյթին ողջունելով: Վենետիկը դրա վառ ապացոյցն է: Վենետիկը կապեր է ստեղծել Ասիայի, Հեռաւոր Արեւելքի հետ Մարկօ Պոլոյի եւ առեւտրականների շնորհիւ: Այն Եւրոպայի զարգացման պատմութեան մէջ միշտ եղել է շարժիչ ուժ:

Վենետիկը համաշխարհային ժառանգութեան եւ կամուրջների քաղաք է: Սա հիանալի վայր է, որպէսզի մարդկանց պատմես համախմբման եւ խաղաղութեան գաղափարների մասին եւ յուշես, որ պէտք է կամուրջներ կառուցել` պատեր եւ խոչընդոտներ ստեղծելու փոխարէն»,- ասել է Լորենցոն:

Ձեռքերից իւրաքանչիւրն ունի իր խորհուրդը, որն է` ընկերասիրութիւն, իմաստութիւն, օգնութիւն, հաւատ, յոյս եւ, իհարկէ, սէր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։