Հա

Այլ

12/05/2019 - 08:00

ԱՄՆ-ում բացւել է լրտեսական խոշորագոյն թանգարան՝ ուշագրաւ ցուցանմուշներով

Վաշինգտոնի կենտրոնում ձեռք բերւած ությարկանի շէնքը համալրւել է տարբեր վայրերից բերւած ցուցանմուշներով:

«alikonline.ir» - Վաշինգտոնի կենտրոնում ձեռք բերւած ությարկանի շէնքը համալրւել է տարբեր վայրերից բերւած ցուցանմուշներով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Korrespondent.net»-ը, նորաբաց կառոյցում բոլոր ցանկացողներին ուսուցանում են լրտեսելու արւեստին եւ կերպարանափոխմանը:

Թանգարանի իւրաքանչիւր այցելու ժամանակաւորապէս ինքն է վերածւում լրտեսի, իսկ ելքի մօտ նրան պատմում են իր երկու ամենազարգացած լրտեսական ունակութիւնների մասին:

Թանգարանում հաւաքւած է լրտեսական իրերի ամենամեծ հաւաքածուն աշխարհում: Մասնաւորապէս, այնտեղ գտնւում է ԱՄՆ փայտեայ գերբը, որը խորհրդային երեխաները նւիրել են ԱՄՆ դեսպանատանը 1945 թւականին: Եօթ տարի անց ամերիկացիները գերբի մէջ ձայնագրող սարք են գտել:

Յարակից լուրեր

  • Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին
    Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին

    2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախօրէին ամերիկեան ամենայայտնի ԶԼՄ-ները ակտիւօրէն ներարկում էին Ամերիկայի պատմութեան մէջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդիւնքում ձեւաւորւեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտութեամբ պարտութեան մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016 թ. ընտրութիւններում։

  • Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում
    Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում

    Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

  • «ԱՄՆ-ը համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նաւթ է դուրս բերել». Պոմպէօ
    «ԱՄՆ-ը համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նաւթ է դուրս բերել». Պոմպէօ

    ԱՄՆ-ին յաջողւել է համաշխարհային շուկայից 2.7 մլն. բարել իրանական նաւթ դուրս բերել: Այս մասին ըստ News.am-ի՝ MSNBC-ին տւած հարցազրոյցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

  • «Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են». ԱԳՆ խօսնակ
    «Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են». ԱԳՆ խօսնակ

    Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են եւ հակսում են միջազգային պրակտիկային ու նորմերին: Այս մասին շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։