Հա

Այլ

12/05/2019 - 08:10

Աւելի քան 100 տարի առաջ կործանւած «Գեներալ Կոցեբու» շոգենաւում կարող են լինել Այւազովսկու կտաւներից հատւածներ

«Նեպտուն» ստորջրեայ արշաւախմբի անդամները տեսանիւթ են հրապարակել 1895 թւականին՝ Սեւծովեան նաւատորմի «Պենդերակլիա» նաւին բախւելու հետեւանքով կործանւած «Գեներալ Կոցեբու» շոգենաւից:

«alikonline.ir» - «Նեպտուն» ստորջրեայ արշաւախմբի անդամները տեսանիւթ են հրապարակել 1895 թւականին՝ Սեւծովեան նաւատորմի «Պենդերակլիա» նաւին բախւելու հետեւանքով կործանւած «Գեներալ Կոցեբու» շոգենաւից: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, կադրում երեւում են կտաւների հատւածներ, որոնց մէջ ենթադրաբար կան հայ հանրայայտ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու վրձնին պատկանողներ:

Արշաւախմբի անդամները դեռեւս չեն շտապում բարձրացնել պահպանւած ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով:

«Գեներալ Կոցեբու» շոգենաւը յայտնաբերւել է 2018 թւականի յունիսին: 64 մ. երկարութեամբ «Գեներալ Կոցեբու»-ն յայտնի է նրանով, որ դարձել է առաջին ռուսական շոգենաւը, որն անցել է Սուէզի ջրանցքը 1869 թւականին Ռուսաստանից պատւիրակութեան հետ, որի մէջ է եղել նաեւ յայտնի ծովանկարիչը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։