Հա

Այլ

12/05/2019 - 08:20

Ստալոնէն ցոյց է տւել «Ռոկկի» ֆիլմում նկարահանւած կրիաներին, որոնք այսօր էլ իր հետ են

Քառանուերեք տարի առաջ երիտասարդ Սիլւեստր Ստալոնէն աշխարհին ներկայացրեց Ռոկկիին: Ֆիլմը եւ յատկապէս իտալացու կերտած կերպարը հանրայայտ դարձան եւ մինչ օրս էլ շատ ճանաչւած են:

«alikonline.ir» - Քառանուերեք տարի առաջ երիտասարդ Սիլւեստր Ստալոնէն աշխարհին ներկայացրեց Ռոկկիին: Ֆիլմը եւ յատկապէս իտալացու կերտած կերպարը հանրայայտ դարձան եւ մինչ օրս էլ շատ ճանաչւած են: Բոլոր սերունդների ներկայացուցիչներին էլ քաջ յայտնի է «Ռոկկի Բալբոա» անունը: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Այս մասին գրելով՝ «Boredpanda.com»-ը յիշեցնում է ֆիլմում նկարահանւած զոյգ կրիաներին, որոնց Ռոկկին գնել էր կենդանիների խանութից Էդրիանին սիրահետելիս, որն աշխատում էր այդ խանութում: Զարմանալիօրէն կրիաները, որոնք ստացել են Քաֆ եւ Լինք անունները, ողջ են եւ գտնւում են Ստալոնէի մօտ:

Վերջերս դերասանն ինքն է կիսւել կրիաների լուսանկարով: Կենդանիները Ստալոնէի մօտ են վերադարձել անցեալ տարի, իսկ կրիաների հետ սելֆին իտալացին հրապարակել է իր ինստագրամեան էջում՝ գրելով, որ նրանք արդէն 44 տարեկան են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։