Հա

Այլ

13/05/2019 - 10:40

4 մթերք, որոնք չարժէ ուտել սոված փորով

Որոշ մթերքներ ուտելիս, երբ ստամոքսը դատարկ է, կարող են վատացնել աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ յանգեցնել մի շարք տհաճ ախտանշանների։

«alikonline.ir» - Որոշ մթերքներ ուտելիս, երբ ստամոքսը դատարկ է, կարող են վատացնել աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ յանգեցնել մի շարք տհաճ ախտանշանների։ Գրում է «News.am»-ը:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում այդ մթերքներից մի քանիսը.

Մրգեր

Շաքարով եւ թթուներով յագեցած մրգերը դատարկ ստամոքսում կարող են բաւականաչափ տհաճութիւններ առաջացնել՝ արեան մէջ գլիւկոզայի մակարդակի կտրուկ բարձրացումից մինչեւ լեղապարկի հնարաւոր ախտահարում։ Մրգերի սիրահարներին մասնագէտները խորհուրդ են տալիս ուտել դրանք կաթնաշոռով, պանրով կամ եոգուրտով՝ գլիւկոզայի կտրուկ բարձրացումից խուսափելու եւ կուշտ լինելու երկարատեւ զգացողութիւն ապահովելու համար։

Կծու ուտելիքներ

Շատ համեմունքներ պարունակող կերակուրները նոյնպէս յարմար չեն դատարկ ստամոքսին. կծու սնունդը պէտք է ստամոքս մտնի այն ժամանակ, երբ դրա պատերը բաւականաչափ պաշտպանւած են։ Նման պաշտպանութիւն կարող են ապահովել, օրինակ, կաթնամթերքները։

Հացամթերքներ եւ թխւածքներ

Քաղցրաւենիքի օգտագործումը դատարկ ստամոքսում կարող է առաջ բերել աղեստամոքսային հիւանդութիւնների, մասնաւորապէս՝ գաստրիտի սրացում։ Բացի այդ, քաղցրաւենիքներն առաջ են բերում արեան մէջ գլիւկոզայի մակարդակի բարձրացում, ինչը նոյնպէս կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, յատկապէս նրանց համար, ովքեր դիաբետի բարձր ռիսկի խմբում են։

Կրեկերներ, չիպսեր, չորահացեր

Այս մթերքների գլխաւոր խնդիրն այն է, որ դրանք պարունակում են «արագ» ածխաջրերի մեծ քանակութիւն, որոնք կտրուկ բարձրացնում են արեան մէջ գլիւկոզայի պարունակութիւնը։ Ընդ որում՝ դրանցում բջջանիւթեր, վիտամիններ ու սպիտակուցներ չկան, որոնք կը դանդաղեցնէին գլիւկոզայի արտադրութիւնը։

Դատարկ փորին խանութի թխւածք կամ չորահաց ուտելու փոխարէն աւելի լաւ է ուտել բուտերբրոդ մի կտոր հացով ու հնդկահաւով կամ հաւով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։