Հա

Այլ

13/05/2019 - 09:00

50 տարի անց գտնւել է «Գողութիւն իտալական ձեւով» ֆիլմից «Lamborghini Miura P400» աւտոմեքենան

Կէս դար առաջ անհետացած վառ նարնջագոյն «Lamborghini Miura P400» աւտոմեքենան, որը նկարահանւել է 1969 թւականի «Գողութիւն իտալական ձեւով» («Իտալական աշխատանք») հանրայայտ ֆիլմում, կրկին գտնւել է եւ վերականգնւել կինոնկարի 50-ամեակի նախօրէին, որը նշւելու է այս տարի յունիսին:

«alikonline.ir» - Կէս դար առաջ անհետացած վառ նարնջագոյն «Lamborghini Miura P400» աւտոմեքենան, որը նկարահանւել է 1969 թւականի «Գողութիւն իտալական ձեւով» («Իտալական աշխատանք») հանրայայտ ֆիլմում, կրկին գտնւել է եւ վերականգնւել կինոնկարի 50-ամեակի նախօրէին, որը նշւելու է այս տարի յունիսին: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Fox News»-ը:

Դա հէնց այն աւտոմեքենան է, որի ղեկին էր դերասան Ռոզանօ Բրացին նախքան այն, երբ ֆիլմի սիւժէով նա բախւել է բուլդոզերին ու ընկել ժայռից ներքեւ:

Ընդ որում՝ «Lamborghini»-ն բացայայտել է գաղտնիքը, որը յայտնի էր միայն քչերին: Ֆիլմում կար երկու վառ նարնջագոյն «Lamborghini»: Դրանցից մէկը գնւել էր ֆիլմի հեղինակների կողմից արդէն իսկ վնասւած վիճակում ժայռից անկման պահը նկարահանելու համար, իսկ երկրորդը՝ նորը, վարձակալւել, այնուհետեւ վերադարձւել տիրոջը:

Իր երկար կեանքի ընթացքում այդ դասական աւտոմեքենան բազմիցս կերպարանափոխւել է այնպէս, որ մասնագէտները երկար ժամանակ փորձում էին համեմատել դրա ներկայիս տեսքը երբեմնի տեսքի հետ:

Յայտնի է, որ անցեալ տարի աւտոմեքենան գնել էր Լիխտենշտէյնից Ֆրից Կայզեր անունով մասնաւոր կոլեկցիոները, որն այնուհետեւ հարցում էր ուղարկել «Lamborghini»-ի պատմական կենտրոն իր աւտոմեքենայի պատմութեանը տեղեկանալու համար:

Յայտնի չէ՝ ինչ գնով է Կայզերը ձեռքբերել մեքենան, սակայն ներկայումս «Lamborghini Miura» մոդելի արժէքը տատանւում է 1 մլն. դոլարի շրջանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։