Հա

Այլ

13/05/2019 - 09:10

Ճապոնիայում կառուցել են աշխարհում ամենաերկար ճօճանակը

Ճապոնիայի Կիտակիւսիւ քաղաքում տեղադրել են աշխարհում ամենաերկար ճօճանակը: Այդ շրջանաձեւ է, իսկ երկարութիւնը կազմում է 163 մետր: Երկաթէ կառոյցի վրայ կարող է ճօճւել միաժամանակ 100 մարդ:

«alikonline.ir» - Ճապոնիայի Կիտակիւսիւ քաղաքում տեղադրել են աշխարհում ամենաերկար ճօճանակը: Այդ շրջանաձեւ է, իսկ երկարութիւնը կազմում է 163 մետր: Երկաթէ կառոյցի վրայ կարող է ճօճւել միաժամանակ 100 մարդ: Այս մասին ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Esquire»-ը:

Ճօճանակն աւելացւել է Գինէսի ռեկորդների գրքում: Կազմակերպութեան ներկայացուցիչներն իրենք են չափել ճօճանակի երկարութիւնն ու հաստատել, որ դրա նմանակը չկայ աշխարհում:

Տեղի իշխանութիւնները որոշել էին կառուցել այդ ճօճանակը հինն ապամոնտաժելու  եւ անվտանգութեան բոլոր պահանջներին համապատասխան նորը կառուցելու մասին ծնողների բազմաթիւ խնդրանքներից յետոյ: Նախագծի իրականացման համար տեղական բիւջէից յատկացւել էր աւելի քան 1 մլն. դոլար:

Նախորդ ռեկորդը պատկանել է Հոլանդիայի զբօսայգիներից մէկում տեղադրւած ճօճանակին, որի երկարութիւնը 133 մետր է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։