Հա

Այլ

15/05/2019 - 08:00

Մեծ Բրիտանիան 50-փենսանոց մետաղադրամ է թողարկել Շեռլոք Հոլմսի պատկերով

Մեծ Բրիտանիայի Թագաւորական դրամահատարանը թողարկել է 50-փենսանոց մետաղադրամ՝ գրական պերսոնաժ Շեռլոք Հոլմսի պատկերով: Թողարկումը կատարւել է գրող Արթուր Կոնան Դոյլի (1859-1930) ծննդեան 160-ամեակի առթիւ:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի Թագաւորական դրամահատարանը թողարկել է 50-փենսանոց մետաղադրամ՝ գրական պերսոնաժ Շեռլոք Հոլմսի պատկերով: Թողարկումը կատարւել է գրող Արթուր Կոնան Դոյլի (1859-1930) ծննդեան 160-ամեակի առթիւ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մետաղադրամի դիզայներ Սթիւէն Ռոյի խօսքով՝ ինքը ձգտել է թւարկել Շեռլոք Հոլմսի արկածներից ամենահանրաճանաչները, ինչի պատճառով տառերն ստիպւած փոքրացւել են:

«Յուսով եմ, որ դա կը խրախուսի «ներքին խուզարկուին» նրանց մօտ, ում հետաքրքրել է մետաղադրամը,- նշել է վարպետը:- «Տեքստի հանելուկը» գտնելու միակ միջոցը պիտոյքների այն տարրի օգտագործումն է, որը միշտ գտնւել է խուզարկուի մօտ՝ խոշորացոյցը»: Գինէսի ռեկորդների գրքի տւեալներով՝ Շեռլոք Հոլմսը դարձել է «ամէնից աւելի էկրանաւորւած գրական հերոսը»: Կանգնեցւել են խուզարկուի յուշարձաններ, նրա պատւին ընկերութիւններ եւ թանգարաններ են անւանւել, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։