Հա

Այլ

15/05/2019 - 08:10

Ստեղծւել է աշխարհում առաջին ճկւող համակարգիչը

«Lenovo» ընկերութիւնը ներկայացրել է ճկւող էկրանով նոութբուք: Ընկերութիւնում նշում են, որ դա դեռեւս նախատպին է, եւ որ լիարժէք ռելիզը կը կայանայ 2020 թւականին:

«alikonline.ir» - «Lenovo» ընկերութիւնը ներկայացրել է ճկւող էկրանով նոութբուք: Ընկերութիւնում նշում են, որ դա դեռեւս նախատպին է, եւ որ լիարժէք ռելիզը կը կայանայ 2020 թւականին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ գրել է «The Verge»-ը:

Սարքն ունի 13.3 դիւեմանոց ծալովի էկրան՝ 2K լուծաչափով եւ կողմերի 4:3 յարաբերակցութեամբ: Ընկերութեան ներկայացուցչի խօսքով՝ նոութբուքի քաշը չի գերազանցում մէկ կիլոգրամը, սակայն աւելի ստոյգ տւեալներ իմանալ չի յաջողւել: Նաեւ ընկերութիւնը չի հրապարակել նոութբուքի տեխնիկական բնութագրերը: Միայն յայտնի է, որ սարքն աշխատում է լիարժէք «Windows 10»-ի կառավարմամբ եւ ունի «Intel»-ի պրոցեսոր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։