Հա

Այլ

18/05/2019 - 08:00

102 տարեկան հասակում մահացել է Լուվրի բուրգի ստեղծողը

102 տարեկան հասակում մահացել է չինական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Իւեմին Բէյը, որը յայտնի է, մասնաւորապէս, որպէս Լուվրի բուրգի ստեղծող:

«alikonline.ir» - 102 տարեկան հասակում մահացել է չինական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Իւեմին Բէյը, որը յայտնի է, մասնաւորապէս, որպէս Լուվրի բուրգի ստեղծող: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Al-Jazeera»-ն:

Ծնունդով Չինաստանի Գուանչժոուից Իւեմին Բէյը տեղափոխւել է ԱՄՆ 1935 թւականին:

1983 թւականին նա դարձել է Պրիտցկերեան մրցանակի՝ ամենամեայ պարգեւի դափնեկիր, որը համարւում Է ճարտարապետութեան աշխարհում Նոբէլեան մրցանակի նմանակը: Ճարտարապետի այցեքարտն է համարւում Լուվրի ապակէ բուրգը, որը ծառայում է որպէս թանգարանի գլխաւոր մուտք: Շինութիւնը, որը կառուցւել է 1985-ից մինչեւ 1989 թւականը, դարձել է Փարիզի խորհրդանիշերից մէկն Էյֆէլեան աշտարակի հետ մէկտեղ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։