Հա

Այլ

18/05/2019 - 08:10

Գերմանիայի «Lilium» ստարտապը հինգտեղանոց անվարորդ թռչող տաքսի է ներկայացրել

Գերմանիայի «Lilium» ստարտապը ներկայացրել է հինգտեղանոց ինքնավար թռչող տաքսիի նախատիպը: Ընկերութիւնում պնդում են, որ դա առաջին նման մշակումն է աշխարհում:

«alikonline.ir» - Գերմանիայի «Lilium» ստարտապը ներկայացրել է հինգտեղանոց ինքնավար թռչող տաքսիի նախատիպը: Ընկերութիւնում պնդում են, որ դա առաջին նման մշակումն է աշխարհում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, մայիսի 17-ին յայտնել է «BBC»-ն:

Ընկերութեան ներկայացուցչի խօսքով՝ վերջերս նախատիպն անցել է առաջին փորձարկումները. ինքնուրոյն թռել է, կախւած մնացել օդում եւ վայրէջք կատարել: Ապարատը շարժման մէջ են դնում 36 էլեկտրաշարժիչներ: Մէկ լիցքաւորումը բաւականացնում է մէկ ժամ թռիչքի համար, որի ընթացքում այն կարող է յաղթահարել 300 կիլոմետր: Մի քանի այլ ընկերութիւններ արդէն փորձարկել են նման ապարատներ, բայց դրանցից ոչ մէկը երկու մարդուց աւելի չի վերցնում:

Այժմ աերոտաքսին պէտք է անցնի նոր թռիչքային փորձարկումներ: «Lilium»-ը յոյս ունի մոդելի զանգւածային արտադրութիւնն սկսել 20-ական թւականների կէսերին: Արդէն ինքնավար թռչող տաքսիներ են թեստաւորւում Եւրոպայի «Airbus» աւիակոնցեռնի, ԱՄՆ-ի «Uber» ընկերութեան եւ մի քանի ստարտապների կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։