Հա

Այլ

26/05/2019 - 08:10

Արեւմտեան քաղաքակրթութեան պատմութեան ամենահարուստ մարդը

Ամերիկացի տնտեսագէտ Սեմիւէլ Վիլիամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատէր-միլիարդեր Ջոն Ռոքֆելլէրին (1839-1937 թթ.) անւանել է արեւմտեան քաղաքակրթութեան պատմութեան մէջ ամենահարուստ մարդը։

«alikonline.ir» - Ամերիկացի տնտեսագէտ Սեմիւէլ Վիլիամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատէր-միլիարդեր Ջոն Ռոքֆելլէրին (1839-1937 թթ.) անւանել է արեւմտեան քաղաքակրթութեան պատմութեան մէջ ամենահարուստ մարդը։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրել է «Bloomberg»-ը։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարասկզբին նրա կարողութիւնը կազմել է գրեթէ կէս միլիարդ դոլար (ներկայ ժամանակում՝ մօտ 26 միլիարդ դոլար), ինչը նրա մահւան պահին կազմել է ԱՄՆ ՀՆԱ-ի 1.6 տոկոսն էր։

Համեմատութեան համար Ռոքֆելլէրին եկամուտը գրեթէ երեք անգամ աւելի կը լինէր «Amazon»-ի հիմնադիր Ջէֆ Բեզոսի կարողութիւնից, որը ճանաչւել է ժամանակակից աշխարհում ամենահարուստ մարդը։

Վիլիամսոնը վստահ է, որ անցած դարի հարուսը մարդկանց՝ ձեռնարկատէրեր, թագաւորական ընտանիք անդամները, կարողութիւնն աւելի շատ է եղել, քան ժամանակակից միլիարդատէրերի։

Տնտեսագէտը համեմատում է դարաշրջանի ամենահարուստ մարդկանց ֆինանսական ցուցանիշները եկամտի եւ պետական ՀՆԱ-ի յարաբերակցութեան միջոցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։