Հա

Այլ

26/05/2019 - 08:20

«North’s Focals» ակնոցը կրողի աչքերի առաջ ցոյց կը տայ «Google Fit»-ի տւեալները

«North Inc» ընկերութիւնը, որը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր «Focals» խելացի ակնոցը՝ նախատեսւած լրացւած իրականութեան հետ կապ հաստատելու համար, իր արտադրանքի համար ծրագրային ապահովում է թողարկել. այժմ «North Focals AR» ակնոցը կարող է պատկերել «Google Fit» եւ «Google Slides» ծառայութիւնների տւեալները:

«alikonline.ir» - «North Inc» ընկերութիւնը, որը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր «Focals» խելացի ակնոցը՝ նախատեսւած լրացւած իրականութեան հետ կապ հաստատելու համար, իր արտադրանքի համար ծրագրային ապահովում է թողարկել. այժմ «North Focals AR» ակնոցը կարող է պատկերել «Google Fit» եւ «Google Slides» ծառայութիւնների տւեալները: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Planet-today»-ը:

Դրա համար բաւական է սմարթֆոնում տեղադրել յատուկ յաւելւած:

«Ակտիւացրէք սինխրոնացումը «Google Fit»-ի հետ «Focals» յաւելւածում եւ հետեւէք ձեր ամենօրեայ եւ ամենշաբաթեայ գրաֆիկներին, ինչպէս նաեւ հետեւէք սրտի աշխատանքի ցուցանիշներին, որպէսզի սպորտով զբաղւելու ժամանակ չգերազանցէք ծանրաբեռնւածութեան մակարդակը»,- գրում են «North»-ի ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է «Google Slides» ծառայութեամբ ինտեգրմանը, ապա այն թոյլ է տալիս աւելի տպաւորիչ առաւելութիւններ ստանալ, կարելի է օրինակ ցանկացած նշումներ եւ սլայդներ դիտել՝ նիւթերը թերթելով կառավարման յատուկ տարրով:

Բացի այդ գոյութիւն ունի ընդլայնում «Google Chrome» բրաուզերի համար՝ «Focals Connect Chrome» անւանումով, որը թոյլ է տալիս բրաուզինգի ժամանակ օգտագործել ակնոցի առաւելութիւնները:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։