Հա

Այլ

02/06/2019 - 08:30

Ճապոնիայում ներդնում են չւերթի աւտոմատ գրանցման եզակի համակարգ

Ճապոնիան շարունակում է ներդնել բարձր տեխնոլոգիաներ մարդու կենցաղում, որպէսզի աւելի յարմարաւէտ դարձնի այն։ Այս անգամ խօսքը չւերթի աւտոմատ գրանցման մասին է, որը շուտով կարող է յայտնւել Տոկիոյի օդանաւակայաններից մէկում:

«alikonline.ir» - Ճապոնիան շարունակում է ներդնել բարձր տեխնոլոգիաներ մարդու կենցաղում, որպէսզի աւելի յարմարաւէտ դարձնի այն։ Այս անգամ խօսքը չւերթի աւտոմատ գրանցման մասին է, որը շուտով կարող է յայտնւել Տոկիոյի օդանաւակայաններից մէկում: Ըստ «News.am»-ի՝ գրում է «Planet Today»-ը։

Առաջին օդանաւակայանը, որը կունենայ նման համակարգ, կը լինի Տոկիոյի «Նարիտա»-ն։ Ճապոնիայի ղեկավարութիւնը պատրաստւում է ամառային Օլիմիական խաղեր 2020-ին։ Իսկ մարդկանց դէմքերը ճանաչելու տեխնոլոգիան օդանաւակայաններում, համոզւած են տեղի ինժեներները, թոյլ կը տայ զգալիօրէն կրճատել բեռների յանձնման եւ ուղեւորների նստեցման գործընթացները։

Եզակի տեխնոլոգիայի մշակմամբ զբաղւել է «NEC Corp» ընկերութիւնը։ Ըստ նոր տեխնոլոգիայի՝ իւրաքանչիւր ցանկացող կարող է իր դէմքի պատկերը մտցնել յատուկ շտեմարան այս կամ այն չւերթի գրանցման պահին, ինչը մարդուն մի շարք առաւելութիւններ կը տայ։

Համակարգն աւտոմատ կերպով կը վերացնի բեռների յանձնման եւ գրանցւելու հերթերը։

Միակ տեղը, որտեղ մարդիկ ստիպւած կը լինեն ներկայացնել իրենց անձնագրերը, կը մնայ իմիգրացիոն հսկողութիւնը։ Բայց ճապոնացիները հաւանաբար այս խնդիրն էլ կը լուծեն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։