Հա

Այլ

02/06/2019 - 08:40

Միչիգանցի կոլեկցիոների «կեղտոտ» գաղտնիքները. հազւագիւտ աւտոմեքենաներով լի շէնքեր են յայտնաբերւել

Փոքրիկ «կեղտոտ» գաղտնիքները դեռ այս չափի մեծ չէին եղել: ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ Ջէֆ Բեգի մահից յետոյ 2018 թւականին յայտնաբերւել է հազւագիւտ աւտոմեքենաների նրա հաւաքածուն: Դրանք աճուրդի կը հանւեն:

«alikonline.ir» - Փոքրիկ «կեղտոտ» գաղտնիքները դեռ այս չափի մեծ չէին եղել: ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ Ջէֆ Բեգի մահից յետոյ 2018 թւականին յայտնաբերւել է հազւագիւտ աւտոմեքենաների նրա հաւաքածուն: Դրանք աճուրդի կը հանւեն: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Fox News»-ը: 

«VanDerBrink» աճուրդի տան հաղորդմամբ՝ Բեգն ինժեներ էր, աշխատում էր «Dana Corporation» ընկերութիւնում: Նա սիրում էր աւտոմենքաներ եւ մոտոցիկլներ, եւ տարիներ շարունակ գաղտնի հաւաքածու էր հաւաքում:

Եւ միայն Բեգի մահից յետոյ պարզւեց, որ նա ունէր մի քանի շէնք, որտեղ պահւում էին հազւագիւտ աւտոմեքենաները:

Արդիւնքում նա հաւաքել էր 10 բրիտանական մոտոցիկլ, 38 դասական միկրոաւտոմեքենայ եւ սպորտային մեքենայ, 70 հազւազգիւտ աւտոմեքենայ:

Հաւաքածուի «մարգարիտներից» էին 1952 թ. «Vincent Series C Rapide»-ը, 1973 թ. «Ford 3 Window Coupe»-ը, սպորտային «Ford Cosworth Formula One engine»-ը եւ 1996 թ. «Ferrari 456 GT Coupe»-ը:

Օնլայն աճուրդն արդէն բացւել է, իսկ տեղային աճուրդը կը կայանայ յունիսի 15-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։