Հա

Այլ

10/06/2019 - 08:00

«Apple»-ի 5 մլրդ. դոլար արժողութեամբ մասնաշէնքը կարող է դիմանալ անգամ ամենաուժեղ երկրաշարժերին

Ամերիկեան «Apple» ընկերութիւնը ներկայացրել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնւող գլխամասը՝ «Apple Park»-ը, որը կառուցւած է ֆուտուրիստական ոճով եւ արտաքուստ տիեզերանաւ է յիշեցնում:

«alikonline.ir» - Ամերիկեան «Apple» ընկերութիւնը ներկայացրել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնւող գլխամասը՝ «Apple Park»-ը, որը կառուցւած է ֆուտուրիստական ոճով եւ արտաքուստ տիեզերանաւ է յիշեցնում: Ըստ «Tert.am»-ի գրում է «Daily Mail»-ը։

Ընկերութեան դիզայնի գծով գլխաւոր տնօրէն Ջոնի Այւը պարզաբանել է, որ շէնքի նման տեսքը սէյսմակայունութեան համար է։ Սէյսմիկ մեկուսացման տեխնոլոգիայով կառուցւած շէնքն ամբողջութեամբ յենւում է 692 պողպատէ ափսեների վրայ, ինչը թոյլ է տալիս կառոյցին դիմանալ ցանկացած երկրաշարժի։ 

Երկրաշարժի ժամանակ այն յետ ու առաջ է շարժւում, սակայն ապահովագրւած է փլուզումից։ Ընկերութեան գլխամասի սէյսմակայունութեան խնդիրը յուզել է նաեւ «Apple»-ի հիմնադիր Սթիւ Ջոբսին, որը ոգեշնչւած է եղել շէնքերի ճապոնական նախագծմամբ։

Հսկայական շէնքի կառուցումն աւարտւել է 2018 թ.-ին եւ շուրջ 5 մլրդ. դոլար է արժեցել։ Այն 12 հազար աշխատող է տեղաւորում։ Տիեզերանաւ յիշեցնող կառոյցից բացի՝ «Apple Park»-ի տարածքում Սթիւ Ջոբսի անւան թատրոն է գործում, որը 1000 հանդիսատես է տեղաւորում։ Կանաչապատ տարածքում նաեւ հանրային սրճարաններ եւ ընկերութեան խանութներ կան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։