Հա

Այլ

10/06/2019 - 08:10

Բեռնատար՝ առանց վարորդի. Շւեդիայում նորարար տրանսպորտային միջոց է փորձարկւում

Առանց վարորդի խցիկի կառոցւած եւ առանց վարորդի երթեւեկող բեռնատարը փորձարկում է անցնում Շւեդիայում՝ միախառնւելով երթեւեկութեան այլ մասնակիցների հետ եւ ապրանքներ տեղափոխելով արդիւնաբերական գօտու տարածքում:

«alikonline.ir» - Առանց վարորդի խցիկի կառոցւած եւ առանց վարորդի երթեւեկող բեռնատարը փորձարկում է անցնում Շւեդիայում՝ միախառնւելով երթեւեկութեան այլ մասնակիցների հետ եւ ապրանքներ տեղափոխելով արդիւնաբերական գօտու տարածքում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «CNN»-ը, շւեդական «Einride» ստարտափը էլեկտրական բեռնատարը սկսել է գործարկել Սկանդինաւիայի սրտում գտնւող տրանպորտային հանգոյցում: Նախատեսւում է փորձարկումներն աւարտին հասցնել մինչեւ 2020-ի տարեվերջ: Ինչպէս նշւում է, սա առաջին անգամն է, երբ ամբողջովին ինքնագնաց բեռնատարը թոյլատրել են վարել հանրային փողոցներում:

Նորարար 26 տոննա կշռող բեռնատարը հեռակայ կարգով վերահսկւում է օպերատորի կողմից, որը կարող է կառավարել իրավիճակն անհրաժեշտութեան դէպքում:

Տրանսպորտային միջոցը համալրւած է տեսախցիկներով, ռադարներով եւ «3D» ցուցիչներով, որոնք թոյլ են տալիս 360 աստիճանով տեսնել, թէ ինչ է կատարւում շուրջը: Առանց վերալիցքաւորման այն կարող է 200 կմ. տարածութիւն անցնել՝ զարգացնելով 85 կմ./ժամ արագութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։