Հա

Այլ

10/06/2019 - 10:00

Պանրի ամենաօգտակար յատկութիւնները. 5 պատճառ, աւելի յաճախ պանիր ուտելու համար

Պանիրը սովորաբար մարդկանց սննդակարգի հիմնական մասն է կազմում, սակայն շատերը խուսափում են դրանից՝ պատճառաբանելով, որ այս մթերքը նպաստում է աւելորդ քաշի կուտակմանը:

«alikonline.ir» - Պանիրը սովորաբար մարդկանց սննդակարգի հիմնական մասն է կազմում, սակայն շատերը խուսափում են դրանից՝ պատճառաբանելով, որ այս մթերքը նպաստում է աւելորդ քաշի կուտակմանը: Այնուամենայնիւ, պանիրն օժտւած է բազմաթիւ օգտակար յատկութիւններով, որոնց մասին շատերը գաղափար անգամ չունեն:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 5 պատճառ, աւելի յաճախ պանիր ուտելու համար: Այս մասին գրում է «Tert.am»-ը:

 

Օգնում է նիհարել

Պանիրը համարւում է գիրացնող մթերք, սակայն իրականում այն օգնում է նիհարել, քանի որ հարուստ է կալցիումով: Բանն այն է, որ աւելորդ քաշ ունեցողներից շատերն ունեն կալցիումի դեֆիցիտ, իսկ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կալցիումով հարուստ մթերքի գործածութիւնն օգնում է կարգաւորել մարմնի զանգւածի ինդեքսը:

 

Նւազեցնում է զարկերակային ճնշումը

Շատերը ենթադրում են, որ մեծ քանակութեամբ ճարպերի ու նատրիումի պատճառով պանիրը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը, մինչդեռ իրականում ցածր իւղայնութեամբ պանիր ընտրելու դէպքում կարելի է նւազեցնել զարկերակային ճնշումն ու կանխել ճնշման տատանումները:

 

Ամրապնդում է ատամներն ու ոսկորները

Պանիրը կալցիումի հարուստ աղբիւր է, իսկ այս տարրը գլխաւոր «շինանիւթն» է ատամների ու ոսկորների համար: Բացի այդ, պանրի մէջ պարունակւում են նաեւ ցինկ, մագնեզիում, ինչպէս նաեւ А եւ D վիտամիններ, որոնք նոյնպէս ամրապնդում են ոսկորները:

 

Խթանում է աղիների միկրոֆլորան

Պանիրը խմորման ենթարկւած հիանալի մթերք է, ուստի շատ օգտակար է աղիների միկրոֆլորայի համար, իսկ այն շատ կարեւոր է ամբողջ օրգանիզմի առողջութեան համար:

 

Ամրապնդում է արիւնատար անօթները

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կաթնամթերքն ամրապնդում է զարկերակները, ինչի շնորհիւ նւազեցնում է սրտանօթային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։