Հա

Այլ

11/06/2019 - 08:10

Աւստրալական անապատում գիտնականներն անհետացման եզրին գտնւող եւ հազւագիւտ կենդանիների գաղութներ են յայտնաբերել

Գիտնականները, որոնք հսկայական հողեր են ստացել արգելոցի կազմակերպման համար Աւստրալիայի հիւսիս-արեւմուտքում գտնւող անապատում, հազւադէպ եւ անհետացող համարւող կենդանիների գաղութներ են յայտնաբերել:

«alikonline.ir» - Գիտնականները, որոնք հսկայական հողեր են ստացել արգելոցի կազմակերպման համար Աւստրալիայի հիւսիս-արեւմուտքում գտնւող անապատում, հազւադէպ եւ անհետացող համարւող կենդանիների գաղութներ են յայտնաբերել:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, «Վալեարտա» անունն ստացած նոր արգելոցի սահմանները որոշելուց յետոյ գիտնականներն ուսումնասիրել են արբանեակից ստացւած մանրակրկիտ լուսանկարները եւ բազմաթիւ ժայռային համալիրներ են յայտնաբերել՝ արտայայտւած բուսական ծածկոյթով:

Քիմբերլիի շրջանի վայրի բնութեան պահպանութեան վարչութեան ներկայացուցիչ Բրիւս Գրէյթւիչը յայտնել է, որ լուսանկարների ուսումնասիրութիւնից յետոյ իրենք որոշել են տեսախցիկներ տեղակայել տարածքում: Այն, ինչ իրենք յայտնաբերել են, տօնակատարութեան առիթ է դարձել գիտնականների համար:

Մասնագէտի խօսքով՝ այնտեղ բազմաթիւ գազաններ են տեսել, որոնց թւում՝ վալաբի տեսակի փոքր ագեւազների, հազւագիւտ մողեսների, իգուանաների եւ կզաքիսի հազւագիւտ տեսակի: Հէնց վերջին կենդանու յայտնաբերումն էլ մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ վերջին տարիներին այդ կենդանատեսակը յայտնւել է անհետացման եզրին մայրցամաքի ողջ տարածքում: Դրա համար պատճառ է հանդիսացել այնպիսի կենդանիների տարածումը, ինչպիսիք են կատուները, աղւէսները եւ գորտերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։