Հա

Այլ

11/06/2019 - 08:20

Բրիտանացի լեռնագնացն առաջին կոյր մարդն է դարձել, որը կարողացել է ինքնուրոյն բարձրանալ 137 մետրանոց քարքարոտ ժայռը

Բրիտանացի լեռնագնաց Ջեսի Դաֆթոնը դարձել է առաջին կոյր մարդը, որը կարողացել է յաղթահարել շոտլանդական Հոյ կղզում գտնւող 137 մետրանոց «Հոյի ծերուկ» (Old Man of Hoy) կոչւող ժայռը:

«alikonline.ir» - Բրիտանացի լեռնագնաց Ջեսի Դաֆթոնը դարձել է առաջին կոյր մարդը, որը կարողացել է յաղթահարել շոտլանդական Հոյ կղզում գտնւող 137 մետրանոց «Հոյի ծերուկ» (Old Man of Hoy) կոչւող ժայռը: Ըստ «Tert.am»-ի՝ յայտնում է «Yahoo!News»-ը:

Կոյր լեռնագնացն իրեն ուղեկցող Մոլի Թոմփսոնի օգնութեամբ քարքարոտ ժայռը բարձրացել է եօթ ժամում: Ռադիոկապի միջոցով կինը հետեւել է Դաֆթոնին եւ ճանապարհի վերաբերեալ յուշումներ արել: Չնայած օգնութեանը եւ անհրաժեշտ սարքաւորումներին՝ բրիտանացին ժայռը յաղթահարել է մեծ մասամբ շօշափելով:

Դաֆթոնը յայտարարել է, որ սա իր կեանքի ամենահիանալի եւ միեւնոյն ժամանակ բարդ ուղիներից մէկն էր:

«Yahoo!News»-ի հաղորդմամբ՝ նախկինում կոյր լեռնագնացները նոյնպէս բարձրացել են ժայռը, սակայն դա արել են նախապէս յարմարեցւած պարանների եւ պաշտպանիչ հանդերձների օգնութեամբ:

2018 թւականին աւստրալացի Սքօթ Դուլանը դարձել էր առաջին անւասայլակով մարդը, որն առանց օգնութեան կարողացել էր հասնել Էւերեստի բազային ճամբար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։