Հա

Այլ

12/06/2019 - 08:00

«Bentley»-ն ցուցադրել է նոր սերնդի «Flying Spur» «բիւջետային» սեդանը

Բրիտանական «Bentley» մեքենաշինական հսկան գաղտնազերծել է նոր սերնդի «Flying Spur» «բիւջետային» սեդանի արտաքինը:

«alikonline.ir» - Բրիտանական «Bentley» մեքենաշինական հսկան գաղտնազերծել է նոր սերնդի «Flying Spur» «բիւջետային» սեդանի արտաքինը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներակայացնում է «Korrespondent.net»-ը, նորոյթն իր բնութագրիչ յատկութիւններով գերազանցում է գերմանական մրցակիցներին, որոնց թւում են «Porsche Panamera»-ն եւ «Mercedes-AMG S-Class»-ը:

Աւտոմեքենայի երկարութիւնը կազմում է 5.3 մետր, լայնութիւնը՝ 1.96, բարձրութիւնը՝ 1.49 մետր: Իսկ մեքենայի զանգւածը կազմում է 2.5 տոննա: Դիզայնն առանձնանում է խոշոր ռադիատորի վանդակաճաղերով: Անւահեծերի տրամագիծը կազմում է 22 դիւեմ:

Այս մոդելն առաջինն է բրիտանական արտադրող սերիական մեքենաների շարքում, որը համալրւած է բոլոր 4 անիւների էլեկտրոնային ղեկային կառավարման համակարգով:

Շարժիչի հզօրութիւնը կազմում է 635 ձիաուժ: 100 կմ./ժամ արագութիւնը նորոյթը զարգացնում է 3.8 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է 333 կմ./ժամ:

Նորագոյն մեքենան շուկայում կը յայտնւի 2020-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։