Հա

Այլ

12/06/2019 - 08:10

«Facebook»-ն արեւային էլեկտրակայան կը կառուցի Տեխասում

Ամերիկեան «Facebook» ընկերութիւնը մտադիր է արեւմտեան Տեխասում արեւային էլեկտրակայան կառուցել, որը կը դառնայ երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագոյններից մէկը եւ տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնւող աղբիւրների ոլորտում:

«alikonline.ir» - Ամերիկեան «Facebook» ընկերութիւնը մտադիր է արեւմտեան Տեխասում արեւային էլեկտրակայան կառուցել, որը կը դառնայ երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագոյններից մէկը եւ տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնւող աղբիւրների ոլորտում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, ընկերութեան գլխաւոր տնօրէն Մարկ Ցուկերբերգն աւելի վաղ տեղեկացրել էր, որ «Facebook»-ը մտադիր է 6 նոր նախագիծ իրականացնել՝ կապւած արեւային էներգիայի հետ՝ աջակցելու համար տւեալների մշակման իրենց կենտրոններին:

Դրանք տասնեակ հազարաւոր համակարգչային սերւերներ են ընդգրկում, որոնք արտաքին աշխարհի հետ կապւում են օպտիկամանրաթելային մալուխներով:

«Prospero Solar» նախագծի ներքոյ կառուցւելիք էլեկտրակայանը կը դառնայ արեւային էներգիայի հիմնական մատակարարներից մէկը: Այն բաւարար կը լինի 72 հազար տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։