Հա

Այլ

12/06/2019 - 08:30

Հսկայական «Boeing»-ը՝ ծովի յատակին. Բահրէյնում ինքնատիպ ստորջրեայ թեմատիկ այգի է բացւում

Բահրէյնում իւրայատուկ ստորջրեայ թեմատիկ այգի է բացւելու՝ 100 հազար քառ. մետր մակերեսով, որի այցելուները կը կարողանան տեսնել «Boeing 747» «խորտակւած» օդանաւը:

«alikonline.ir» - Բահրէյնում իւրայատուկ ստորջրեայ թեմատիկ այգի է բացւելու՝ 100 հազար քառ. մետր մակերեսով, որի այցելուները կը կարողանան տեսնել «Boeing 747» «խորտակւած» օդանաւը: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «CNN»-ը, սուզորդների համար ինքնատիպ զբօսավայրը կը բացւի օգոստոսին:

Պարսից ծոցում գտնւող երկիրը յոյս ունի նոր շքեղ ստորջրեայ զբօսավայրով բազմաթիւ դայւերների գրաւել: Նոր ուշագրաւ տեսարժան վայրը գտնւելու է եօթ արհեստական կղզիների վրայ գտնւող Դիեար ալ Մուհարաք քաղաքի ափամերձ շրջանում:

Այն կառուցւել է որպէս աշխարհի ամենամեծ ստորջրեայ այգի, որի կենտրոնական տարրը 70 մետր երկարութեամբ օդանաւն է՝ ամենամեծը երբեւէ ջրի տակ յայտնւածներից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։