Հա

Այլ

18/06/2019 - 08:00

«Sotheby՚s» աճուրդների տունը կը վաճառւի 3.7 մլրդ. դոլարով

«Sotheby՚s» աճուրդների տունը յունիսի 17-ին յայտարարել Է, որ 3.7 մլրդ. դոլարով վաճառւելու է «BidFair USA» ընկերութեանը, որը պատկանում է ձեռնարկատէր Պատրիկ Դրահիին:

«alikonline.ir» - «Sotheby՚s» աճուրդների տունը յունիսի 17-ին յայտարարել Է, որ 3.7 մլրդ. դոլարով վաճառւելու է «BidFair USA» ընկերութեանը, որը պատկանում է ձեռնարկատէր Պատրիկ Դրահիին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է մամուլի տեղեկագրում, որը երկուշաբթի տարածել է աճուրդների տունը:

«Համաձայնագրին համապատասխան, որին հաւանութիւն է տւել «Sotheby՚s»-ի տնօրէնների խորհուրդը, բաժնետէրերը գործարքի շրջանակում, որը գնահատւում է 3.7 մլրդ. դոլար, իւրաքանչիւր բաժնետոմսի դիմաց կը ստանան 57 դոլար»,- նշւում է հաղորդագրութեան մէջ: «Sotheby՚s» աճուրդների տունը, որի կենտրոնակայանը գտնւում է Նիւ Եօրքում, հիմնւել է 1744 թւականին Լոնդոնում եւ աշխարհի խշորագոյն աճուրդային տներից մէկն է, որն զբաղւում է արւեստի գործերի, ոսկերչական իրերի եւ այլ ապրանքների գործառնութիւններով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։