Հա

Այլ

18/06/2019 - 08:10

«Տոկիօ-2020»-ի պատւոյ հարթակները կը պատրաստւեն վերամշակւած աղբից

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսւած պատւոյ հարթակներն առաջին անգամ կը պատրաստւեն Ճապոնիայից եւ Խաղաղ ովկիանոսի ափերից հաւաքւած պլաստմասից ու պլաստիկէ շշերից:

«alikonline.ir» - Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսւած պատւոյ հարթակներն առաջին անգամ կը պատրաստւեն Ճապոնիայից եւ Խաղաղ ովկիանոսի ափերից հաւաքւած պլաստմասից ու պլաստիկէ շշերից: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտօնական կայքը:

«Տոկիօ-2020»-ի կազմակերպիչների խօսքով` 100 պատւոյ հարթակ պատրաստելու համար անհրաժեշտ կը լինի 45 տոննա հումք: Առաջիկայում Ճապոնիայի մթերային խանութներում կը տեղադրւեն անհրաժեշտ աղբի հաւաքման համար նախատեսւած 2000 կէտեր: «Տոկիօ-2020»-ի Գործկոմն արդէն հաւանութիւն է տւել այդ նախագծին:

Յիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացւեն 2020 թւականի յուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Հանդէս կը գան շուրջ 12.000 մարզիկներ` 33 մարզաձեւերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։