Հա

Այլ

19/06/2019 - 08:20

2020 թւականին «iPhone»-ը կարող է «5G» աջակցութիւն ստանալ

2020 թւականին «iPhone»-ը կարող է «5G» աջակցութիւն ստանալ: Նման յայտարարութեամբ է հանդէս եկել յայտնի վերլուծաբան եւ փորձագէտ Մին-Չի Կուոն:

«alikonline.ir» - 2020 թւականին «iPhone»-ը կարող է «5G» աջակցութիւն ստանալ: Նման յայտարարութեամբ է հանդէս եկել յայտնի վերլուծաբան եւ փորձագէտ Մին-Չի Կուոն:

Բացի այդ, «Apple» սմարթֆոնները կը ստանան սեփական մոդեմները, որոնք այժմ մշակման փուլում են: Եթէ չիպը մինչ այդ պատրաստ չլինի, ապա «iPhone»-երը կը սկսեն համալրւել «Qualcomm» մոդեմները, որի հետ ընկերութիւնը դադարել է դատավարությունն ու նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել:

Ըստ «News.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Rossiyskaya Gazeta»-ն՝ յղում անելով «MacRumors»-ին, կրկին 3 մոդել կը ներկայացի՝ 5.4 դիւեմ, 6.1 դիւեմ եւ 6.7 դիւեմ էկրանով: Բոլոր «iPhone»-երը «OLED» դիսպլեյ կունենան:

Սակայն ոչ բոլոր սմարթֆոնները կը կարողանան աշխատել «5G» ցանցով: Նման հնարաւորութիւն կը ստնան միայն 6.7- եւ 5.4-դիւեմանոց էկրաններով տարբերակները: Իսկ 6.1 դիւեմ էկրանով մոդելը կը կարողանայ աշխատել միայն «LTE»-ով եւ կը դառնայ բիւջետային տարբերակ:

5-րդ սերնդի ցանցերում «Apple»-ի սմարթֆոնների լրիւ անցումը տեղի կունենայ 2021 թւականին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։