Հա

Այլ

20/06/2019 - 09:20

«Bloomberg». «Louis Vuitton»-ի ղեկավարը դարձել է 100 մլրդ. դոլար կարողութեան շեմը հատած երրորդ մարդն աշխարհում

Ֆրանսիական «Louis Vuitton Moet Hennessy» ընկերութեան ղեկավար Բեռնար Առնոյի կարողութիւնը գերազանցել է 100 մլրդ. դոլարի շեմը, ինչը նրան դարձրել է 12 նիշ ունեցող գումարի երրորդ տէրն անշխարհում:

«alikonline.ir» - Ֆրանսիական «Louis Vuitton Moet Hennessy» ընկերութեան ղեկավար Բեռնար Առնոյի կարողութիւնը գերազանցել է 100 մլրդ. դոլարի շեմը, ինչը նրան դարձրել է 12 նիշ ունեցող գումարի երրորդ տէրն անշխարհում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, «Bloomberg»-ի տւեալներով՝ Առնոյի կարողութիւնը երեքշաբթի կազմել է 100.4 մլրդ. դոլար, որը գերազանցում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 3 տոկոսը: Այս տարւայ ընթացքում նրան յաջողւել է 32 մլրդ. դոլար վաստակել՝ աւելի շատ, քան «Bloomberg Billionaires Index»-ում («Միլիարդատէրերի ինդեքս») ընդգրկւած 500 ընկերութիւններից որեւէ մէկին: Տւեալ վարկանիշը գնահատում է գործարարների անձնական կարողութիւնը շուկայական գործակիցներով:

Առնօն հանդիսանում է Եւրոպայի ամենահարուստ մարդը: Նախկինում 100 մլրդ. դոլարի շեմը յաջողւել է յաղթահարել միայն ամերիկացի գործարարներին՝ «Amazon»-ի ղեկավար Ջէֆ Բեզոսին ($119 մլրդ.) եւ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսին ($106 մլրդ.):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։